Մոսկվան Լոնդոնի գործողություններն անպատասխան չի թողնի. Դմիտրի Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այն քայլերը, որոնք Ռուսաստանի հանդեպ իրականացրեց Միացյալ Թագավորությունը վերջին օրերին, անպատասխան չեն մնա եւ առաջիկայում արդեն Մոսկվան հակադարձ գործողությունների կանցնի: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք, որ երկակի գաղտնի գործակալ Սերգեյ Սկրիպալի սպանությունից հետո Լոնդոնը սառեցրել է բոլոր տեսակի շփումները Մոսկվայի հետ, որոշում կայացրել ռուս դիվանագետների արտաքսման մասին եւ սկսել գործընթաց Միացյալ Թագավորության տարածքում ռուս մեծահարուստների ունեցվածքի սառեցման հետ կապված:

Պեսկովը մասնավորապես ասել է, որ Մոսկվայի հակադարձ գործողությունները երկար սպասեցնել չեն տա, սակայն ի դարբերություն Լոնդոնի քայլերի, կլինեն լավ մտածված: Կրեմլի խոսնակը հրաժարվել է կոնկրետ ամսաթիվ նշել, թե երբ Մոսկվան գործի կդնի իր հակադարձ գործողությունները, եւ միայն ակնարկել է, որ դրանք կարող են գործի դրվել ցանկացած պահի:

Մեկնաբանություն
X