Անկարան կսատարի Թբիլիսիի եվրաատլանտյան ձգտումներին

Անկարան աջակցում է Վրաստանի եվրաատլանտյան ձգտումները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն իր վրացի գործընկեր Միխայիլ Ջանելիձեի հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է Gruzia online-ը:

Ըստ հաղորդման, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները տեղի ունեցած հանդիպման ժամանակ խոսել են ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի մասին, քննարկել Վրաստանի անդամակցության հնարավորությունները: Երկու նախարարները բարձր են գնահատել նաեւ երկու երկրների գործակցության ներկայիս բարձր մակարդակը, ինչպես երկկողմ, այնպես էլ ռեգիոնալ եւ միջազգային մակարդակներում:

Հիշեցնենք, որ Բաքվում ներկայումս ընթանում է Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան-Իրան հանդիպումը ԱԳ նախարարների մակարդակով: Վրաստանի ԱԳ նախարարը հանդիպել է նաեւ իր իրանցի գործընկեր Մուհամմադ Ջավադ Զարիֆի հետ:

Մեկնաբանություն
X