Տառասխալ Հաց բերողի տապանաքարին․ ֆոտո

>

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր՝ մարտի 16-ին լրանում է Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահվան 1 տարին։ Հաց բերողին իրենց հարգանքի տուրքը մատուցելու գնացին «Հանուն Հայաստան պետության» ճակատի և «Հիմնադիր խորհրդարանի» անդամները ՝ մի խումբ քաղաքացիների հետ։

Ծաղիկներ դրեցին Արթուր Սարգսյանի շիրիմին, խնկարկեցին, իսկ վերջում ներկաներին խորհրդանշական հացեր բաժանվեցին։ Քաղաքացիներին վրդովվեցրեց այն հանգամանքը, որ Արթուր Սարգսյանի տապանաքարի վրա տառասխալ կա, մասնավորապես գրված է․ «Ես արեցի այն, ինչ կարող ԷՅի, դուք արեք ավելին»։ Քաղաքացիներից մեկը ասաց, որ Արթուր Սարգսյանը պատահական մարդ չէր, և պետք էր առանձնահատուկ ուշադրություն դարձնել․

«Արթուրը հո պատակական մարդ չէ, հերոս է, սա ինչ անգրագիտություն է, թող մի բան անեն, մի կերպ ջնջեն»։ Իսկ քաղաքացիներից մյուսն էլ պատասխանեց՝ «գուցե հատո՞ւկ է արված»։

Կորյուն Սիմոնյան

Մեկնաբանություն
X