Նոր նշանակումներ Մատենադարանում

Մարտի 6-ին Մատենադարանի տնօրեն ընտրված Վահան Տեր-Ղեւոնդյանն արդեն նոր նշանակումներ է անում։ Նախօրեին նա հրաման է ստորագրել՝ պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթեւոսյանին Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանին Մատենադարանի գիտնական քարտուղար նշանակելու մասին:

Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթեւոսյանը 2009 թվականից գլխավորել է Մատենադարանի արվեստի պատմության եւ գրչության կենտրոնների ուսումնասիրության բաժինը, հեղինակ է Հայաստանի միջնադարյան պատմության, մշակույթի, արվեստի տարբեր հարցերին վերաբերող եւ հատկապես Անիի պատմամշակութային ժառանգությանը նվիրված բազմաթիվ աշխատությունների (շուրջ 20 գիրք եւ 90-ից ավելի գիտական հոդված)։

Մատենադարանի գիտնական քարտուղար Վահե Թորոսյանը 2011 թվականին պաշտպանել է ատենախոսություն` «Հայ աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների փոխհարաբերությունները. XII դ. վերջ - XIV դ. սկիզբ» թեմայով, եւ ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Մեկ տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է, Մատենադարում աշխատում է 2015-ից՝ որպես ավագ գիտաշխատող Միջնադարյան սկզբնաղբյուրների ուսումնասիրման բաժնում։

Մեկնաբանություն
X