«Արմավիր» ՔԿՀ-ից փախուստի փորձ է կանխվել (Ֆոտոշարք)

Մարտի 13-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները իրացնելով օպերատիվ տվյալները կանխել են նախապես ծրագրված և նախապատրաստված փախուստի փորձ:

Քրեակատարողական հիմնարկի N մասնաշենքի երկրորդ հարկի խցերից մեկում պատիժը կրող երկու դատապարտված անձինք խցի ճաղավանդակը կտրելու միջոցով փորձել են դիմել փախուստի: Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ԱՆ ՔԿՎ, հանրային կապերի բաժին

Մեկնաբանություն
X