Քոլին Ֆերտի եւ նրա կնոջ սիրեկանի պատմությունը

Տաղանդավոր դերասան Քոլին Ֆերտը հայտնվել է անհարմար դրության մեջ։ Նրա կնոջ՝ Լիվիա Ջուջոլիի մանկության ընկերը՝ լրագրող Մարկո Բրանկաչչան ահաբեկել է վերջինիս, սպառնալով հրապարակել իրենց սիրային կապի մասին փաստող նյութեր։ Սկզբում Ֆերտ Ջուջոլի զույգը հայտարարել էր, որ պատրաստվում են դատարան դիմել ընդդեմ բանսարկու շանտաժիստի, սակայն հետագայում Լիվիան խոստովանել է, որ սիրային կապի մեջ է եղել Մարկոյի հետ եւ նրանք հրաժարվել են դատարան դիմելու մտքից։

Արդյունքում, Մարկոն այնուամենայնիվ հանրայնացրել է համապատասխան նյութերը։ Համացանցում է հայտնվել Ֆերտի եւ Մարկոյի խոսակցությունը, որտեղ Ֆերտն ասում․

-Դու ստիպեցիր ինձ տառապել, սակայն ես գիտեմ, որ հիմա քեզ համար էլ հեշտ չէ։

Ավելի վաղ Բրանկաչչան հայտնել էր, որ նրանք բազմիցս հանդիպել են Ֆերտի առանձնատանը, իսկ իր եւ Լիվիայի հարաբերությունները ծավալվել են 2015 թվականին եւ տեւել են 11 ամիս։ Այդ շրջանում Քոլինի եւ Լիվիայի հարաբերությունները ճգնաժամ էին ապրում, սակայն հետագայում՝ կարգավորվել են։ Մարկոն գրում է․

-Մինչեւ ականջներիս ծայրը սիրահարվել էի, ինձ թվում էր, որ Լիվիան իմ կյանքի միակ կինն է։

Մեկնաբանություն
X