Սերգեյ Համբարձումյանին պատկանող «Ալեքսանդր» հյուրանոցը գրեթե պատրաստ է շահագործման

>

Աբովյան 3/4 հասցեում գտնվող «Ալեքսանդր» հյուրանոցը գրեթե պատրաստ է շահագործման։ Շենքի արտաքին աշխատանքներն արդեն ավարտված են, բացվել է Աբովյան փողոցի մայթի՝ շենքին կից հատվածը։ Շինությունը ունի երկու մուտք՝ մեկը Հյուսիսային պողոտայից, իսկ գլխավոր մուտքը Աբովյան փողոցից է։

Ներսի հարդարման աշխատանքները նույնպես կարելի է ավարտված համարել, կատարվում են մաքրման աշխատանքներ։ Աշխատակցուհու խոսքով՝ հյուրանոցի բացումը նախատեսվում է ապրիլ ամսվա սկզբին։

Հավելենք, որ հյուրանոցը պատկանում է «Մոնարխ» ընկերությանը, որի սեփականատերն է Ռուսաստանում բնակվող հայ գործարար, մեծահարուստ Սերգեյ Համբարձումյանը

Մեկնաբանություն
X