Հենց այդ մարդիկ են ռաբիսները

Ռաբիսությունը չի սահմանափակվում միայն երգ-երաժշտությամբ, դա ավելի լայն ընդգրկուն երևույթ է, դա գռեհկության ու գավառականության դրսևորումն է կյանքում, կենցաղում, արվեստում և ամենուր: Մեր հեռուստաեթերը հեղեղած է ռաբիսություն քարոզող հաղորդումներով ու սերիալներով, որոնց արդյունքը միայն հոգևոր հաշմանդամությունը կարող է լինել:

Պատահական չէ, որ մեր ղեկավարություն կոչվածը հենց այդ սերիալների սցենարիստին է պարգևատրում Խորենացու շքանշանով, ակամայից հիշում եմ պատմահոր խոսքերը․ «- Ողբամ զ'քեզ Հայոց Աշխարհ»:

Այս ամենը պատահականություններ չեն, սա հատուկ քաղաքականություն է, որը իրականացվում է ժողովրդին որակազրկելու համար, ու ասեմ որ, մեծ հաջողությունների են հասել դրանում արդեն: Իհարկե, աշխարհի բոլոր երկրներում էլ այդ քաղաքականությունը տարվում է, բայց, ինչպես միշտ, խեղճ ու բռնազավթված երկրներում, ինչպիսին որ Հայաստանն է հիմա, դա արվում է սարսափազդու մասշտաբներով, որովհետև գաղութներում մարդիկ պիտի առավել տգետ ու գռեհիկ լինեն, որովհետև միայն այդպիսի մարդկանց կարելի է հեշտությամբ կառավարել, որովհետև այդպիսի մարդիկ ստրկամիտ են ու ատում են ազատությունը:

Հենց այդ մարդիկ են ռաբիսները, ու հենց դա է պատճառը, որ իրենք այդ փնթի երաժշտությունն են սիրում, դա է պատճառը, որ իրենք այդ տափակ սերիալներն են դիտում կամ էժան ռեալիթի շոուներին են հետևում, դա ցուցադրումն է իրենց աղքատիկ ներաշխարհը։ Դրանք բարոյական մարդիկ չեն, եթե անգամ դրանցից ոմանք ավանդապաշտ էլ են, միևնույնն է, աննշան «բարենպաստ» պայմանների առաջ գալու դեպքում, կթքեն ամեն տեսակի բարոյական նորմերի վրա էլ, ավանդույթների վրա էլ:

Ի դեպ, սա ասում եմ նաև այն մարդկանց համար, որոնք իրենց գավառական մտածողության համաձայն, շատ են սիրում ավանդույթներից ու ադաթներից, հայի տեսակից ու գենից բարբաջել՝ չհասկանալով, որ ավանդույթները ֆետիշացնել չի կարելի, մարդը եթե ներքուստ զարգացած է և ունի հարուստ ներաշխարհ, ապա նա բարոյականությունը ուղղակի կկրի իր մեջ ու հաստատ չի թքի այն դրականի վրա, որը կարող է լինել մեր պապերից մեզ ժառանգված ավանդույթներում։

Մեկնաբանություն
X