ԱՄՆ նախկին նախագահն անակնկալի է բերել խանութում աշխատող զարմիկին

>

ԱՄՆ նախկին նախագահի՝ Բիլլ Քլինթոնի զարմիկ Թայլերն աշխատում է նյույորքյան Սոհոյի «Kith» հագուստի խանութում՝ որպես վաճառող։ Երիտասարդը համատեղությամբ նաեւ մոդել է։ Նա չի օգտվում հանրաճանաչ հորեղբոր հովանավորությունից եւ սովոր է սեփական գումարն ինքնուրույն վաստակել։

Բիլլ Քլինթոնը եւ նրա եղբայր Ռոջերը որոշել են անակնկալ մատուցել երիտասարդին եւ անսպասելի այցելել են խանութ։ Նախագահի հայտնվելը բնականաբար իրարանցում է առաջացրել։ Խանութի այցելուները հերթ են կազմել Քլինթոնի հետ նկարվելու համար, վերջինս սիրով համաձայնվել է։

Պարզվում է՝ Բիլլ Քլինթոնը նաեւ շոպոհոլիկ է, նա գնել է վերջին հավաքածուի երիտասարդական մի տաբատ, որն այդ պատճառով, ըստ կանխատեսումների, դառնալու է սեզոնի հիթը։

Մեկնաբանություն
X