Սալվադոր Դալիի հայրությունը չի հաստատվել

Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիիի մասունքները վերադարձվել են Ֆիգերաս, հայտնում է ABC.es-ը:

Իսպանուհի Պիլար Աբել Մարտինեսը 2015 թվականից փորձել է դատարանին ապացուցել, որ ինքը Դալիի դուստրն է: Նա հասել էր նկարչի գերեզմանի բացմանը, որպեսզի ԴՆԿ-ի միջոցով ապացուցի նրա հայրությունը:

Դագաղի բացման արարողությունը կատարվել է Դալիի թատրոն-թանգարանի տարածքում՝ Ֆիգերասում, 2017թ. հուլիսի 21-ի գիշերը: Ի վերջո քննությունը պարզել է, որ Մարտինեսի և Դալիի միջև արյունակցական կապ չկա:

Ներկա պահին նկարչի մասունքները գտնվում են թանգարանում: «Գալա- Սալվադոր դալի» հիմնադրամը սպասում է նոր քննություն անցկացնելու թույլտվության:

Մեկնաբանություն
X