Ֆրենսիս Մակդորմանդից գողացել են Օսկարը

Դերասանուհի Ֆրենսիս Մակդորմանդից պարգևատրության արարողությունից հետո գողացել են Օսկարի արձանիկը, հաղորդել է NME հեռուստաալիքը:

Նշվում է, որ մի տղամարդ առևանգել է արձանիկը, երբ դերասանուհին այն մի կողմ է դրել երեկոյի հյուրերի հետ շփվելու նպատակով:

Տղամարդուն հաջողվել է թաքնվել: Լրագրողները հայտնել են, որ տեսել են, թե ինչպես է արտասվել դերասանուհին` նկատելով արձանիկի անհետացումը:

Ավելի ուշ չարագործին կարողացել է բռնել պարգևատրության արարողությունը նկարահանող օպերատորներից մեկը: Արձանիկը վերադարձվել է դերասանուհուն: Նա խնդրել է ազատ արձակել գողին, որն արագ անհետացել է բազմության մեջ: Տեղեկությունը, որ դերասանուհուն հետ է վերադարձվել Օսկարը, հաստատել է նրա ներկայացուցիչը:

Նշենք, որ Մակդորմանդը Օսկարի էր արժանացել «Երեք ցուցանակ Էբբինգի և Միսսուրիի սահմանին» ֆիլմում կանացի լավագույն դերակատարման համար:

Մեկնաբանություն
X