ՀՀ նախագահի ընտրությունն՝ առանց ընտրակաշառքի, լցոնումների ու կրիմինալի (լուսանկարներ)

>

Ազգային ժողովն այսօր ընտրում էր ՀՀ չորրորդ նախագահին։ Նախագահի ընտրությունը, սակայն, անցավ առանց «ավանդական» դրսևորումների։ Միայն ԱԺ տարածքում ձևավորված «ընտրատեղամասի» մոտ կուտակումներն էին հուշում, որ այստեղ երկրի առաջին դեմքի ընտրությունն է տեղի ունենում։

Կուտակումներն էլ հիմնականում լրագրողների «շնորհիվ» էր, որոնք եկել էին լուսաբանելու այս՝ իրականում պատմական պահը։ Փող բաժանելու, թաղային կրիմինալի կողմից տատիկ-պապիկներին, այս դեպքում՝ պատգամավորներին ուղղորդելու, տեղամասում լցոնումների ու կրկնաքվեարկության դեպքեր չեղան։ Ահա այսպիսի տխուր ու անշուք, ընտրական գործընթացների հիմնական «հմայքից» զուրկ ընտրությամբ ընտրվեց ՀՀ չորրորդ նախագահը, որի միակ թեկնածուն Արմեն Սարգսյանն էր։

Նրան ընտրեցին ԱԺ չորս խմբակցությունները, որոնցից միայն «Ելք»-ն էր, որ հայտարարել էր՝ դեմ է քվեարկելու։ Մյուս երեք խմբակցությունները՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը հայտարարել էին Արմեն Սարգսյանի օգտին քվեարկելու մասին։ Նրա թեկնածությունն առաջադրողն էլ ՀՀԿ-ն էր։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X