Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել (ֆոտո)

>

Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի մեկին, Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։

Մինչև օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գագիկ Հարությունյանին՝ Ազգային ժողովում ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Նիստի օրակարգում քննարկման է ներկայացվել 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների մասին հարցը, որի վերաբերյալ զեկուցել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է առանց նախապայմանների՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և դրանից հետո տեղի ունեցած զարգացումներին։ Սարգսյանը մասնավորապես ներկայացրել է ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ Հայաստանի ջանքերն ու ի հակառակ դրա՝ միջազգային հանրության առջև իր ստանձնած պարտավորությունների կենսագործման ուղղությամբ տարիներ շարունակ Թուրքիայի կողմից դրական տեղաշարժի բացակայությունը:

Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանը տարբեր առիթներով հայտարարել է, որ այս հարցում Թուրքիայի կողմից հիշյալ քաղաքականությունը չփոխվելու դեպքում, Հայաստանը ցյուրիխյան արձանագրությունները կհայտարարի առ ոչինչ և 2018 թվականի գարուն կմտնի առանց դրանց:

Մեկնաբանություն
X