Vanity Fair-ում ճգնաժամ է

>

Լեգենդար Vanity Fair ամերիկյան ամսագրում գաղափարի ճգնաժամ է։ Այս տարի արդեն երկրորդ անգամ ամսագիրը հայտնվել է անհարմար իրավիճակում, քանի որ փետրվար ամսվա՝ դերասանուհի Ջեննիֆեր Լոուրենսով ամսագրի շապիկը շատ նման է դեկտեմբեր ամսվա The Hollywood Reporter-ի շապիկին։ Հիշեցնենք, որ ամսագիրը կրկին անգամ դարձել էր քննարկման առարկա, երբ անհաջող ֆոտոշոփի արդյունքում Օպրա Ուինֆրին մի քանի ձեռք եւ ոտք ավել էր ստացել։

Մեկնաբանություն
X