Բրիթնիի ամուսինը չի բավարարվում

Բրիթնի Սփիրսի նախկին ամուսին Քեւին Ֆեդերլայնը դիմել է դատարան՝ պահանջելով ավելացնել երգչուհու կողմից իրեն վճարվող ալիմենտների չափը։ Բանն այն է, որ ամուսնալուծվելու պահին՝ տասը տարի առաջ, Սփիրսը գտնվում է խորը դեպրեսսիայի մեջ եւ նրա եկամուտները կտրուկ նվազել էին։ Քանի որ այժմ Սփիրսը վերադարձել է ակտիվ ստեղծագործական գործունեության, նախկին ամուսինը որոշել է, որ կարող ա երգչուհուց ավելի մեծ գումարներ կորզել։ Ֆեդերլայնին Սփիրսը՝ համաձայն օրենքի, այսքան տարի վճարել է որոշակի ամսական գումար անչափահաս երեխաների մասին հոգ տանելու համար, սակայն պետք է նշել, որ նրանց համատեղ երեխաներն ապրում են մայրիկի հետ եւ ամբողջությամբ գտնվում են մայրիկի խնամքի տակ, պարզապես՝ գումար չստանալու պարագում, Ֆեդերլայնը կարող է պահանջել որպեսզի տարվա կեսը որդիները լինեն իր հետ՝ այդ իսկ պատճառով Սփիրսը հայտնվել է ծուղակում։

Նշենք, որ Ֆեդերլայնը ունի նոր ընտանիք՝ կին եւ երեխաներ, սակայն հայրություն չի ընդունել եւ կնոջ հետ պաշտոնապես չի գրանցվել՝ ալիմենտներից չզրկվելու նպատակով։

Մեկնաբանություն
X