Սպասեք նորության շատ շուտով․․․

«Դեպի Եվրատեսիլն» արդեն անցյալում է։ Ու քանի դեռ հանրությունը քննարկում է մրցույթը հաղթող Սևակ Խանաղյանին ու ելույթը, մյուս մասնակիցները սոցցանցերի իրենց էջերում անկեղծանում են։

Հասմիկ Շիրոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր իմ կողքին էին սկզբից մինչև վերջ: Անչափ սիրում եմ բոլորիդ: Իմ խենթ երկրպագուներին՝ շնորհակալ եմ, որ աջակցեցիք ինձ երեկ, առաջին օրը, այս ամբողջ ընթացքում: Դուք պարզապես հրաշք եք ♥: Հատուկ շնորհակալություն իմ թիմին ՝ լավագույն երգահաններին Marli, Neil, Haj և լավագույն ստեղծագործական թիմին HiHat Productions-ին : Անչափ հպարտ եմ, որ աշխատում եմ ձեզ հետ: Անհամբերությամբ սպասում եմ մեր նոր նախագծերին:

հ.գ. սպասեք նորության շատ շուտով....»։

Մեկնաբանություն
X