Քաղաքական վերնախավին դիմավորելու համար ասֆալտապատում են ճանապարհը (լուսանկարներ)

>

Այս տարի մայիսի 28-ին նշվելու է Առաջին Հանրապետության 100-րդ տարեդարձը։ Ինչպես ամեն տարի, այս տարի եւս քաղաքական վերնախավը այցելելու է Սարդարապատի հուշահամալիր։ Այդ առթիվ օրերս Սարդարապատ համայնքից միչեւ հուշահամալիր ընկած ճանապարհը ասֆալտապատում են։

Գյուղացիները մեզ հետ զրույցում հայտնեցին՝ մինչեւ մայիսի 28-ը պետք է ճանապարհը պատրաստ լինի․ «Ասել են՝ մինչեւ մայիսի 28-ը պիտի սաղ հասցնեք, 100-րդ տարին ա, մեծ հյուրեր են լինելու»,-նշեցին բնակիչներից։

Նշենք, որ Սարդարապատի հերոսներին նվիրված հուշարձանը կառուցվել է 1968 թվականին:

Մեկնաբանություն
X