Հռոմում աննախադեպ ձյուն է տեղացել, փակ են դպրոցները և նախադպրոցական բոլոր հաստատությունները (լուսանկարներ)

>

Հռոմում տարվա այս ժամանակի համար աննախադեպ ձյուն է տեղացել, հաղորդում է Le Republika-ն:

Փետրվարի 26-ին Իտալիայի մայրաքաղաքում փակվել են դպրոցները:

»Որոշում է ընդունվել Հռոմի տարածքում փակել բոլոր մակարդակի դպրոցները` ներառյալ մանկապարտեզները»,- ասվում է քաղաքագլխի տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ սառը հոսանքները Իտալիայի հյուսիս են թափանցում Սիբիրից և շարժվում են դեպի հարավ:

Օդի ջերմաստիճանը Հռոմում իջել է -5C:

Մեկնաբանություն
X