Հնագետները 40 մումիա են հայտնաբերել Նեղոսի հովտում (ֆոտո)

Նեղոսի հովտում գիտնականները հնագույն գերեզմանատուն են հայտնաբերել, որտեղ սարկոֆագների մեջ 40 մումիա և «Շնորհավոր Նոր տարի» հիերոգլիֆային գրությամբ մանյակ են գտել:

Եգիպտոսի հնությունների գծով նախարարությունը հայտնում է, որ հնագետներն այդ տեղանքում պեղումներ են սկսել անցյալ տարվանից: Հովտում նաև Թոթ հոգևորականներին պատկանող դամբարաններ են հայտնաբերվել: Գերեզմանատունը հայտնաբերվել է Կահիրեից հարավ գտնվող Մինյա քաղաքում: Նախարարության տվյալներով՝ սա հին եգիպտական գետնադամբարանների ուսումնասիրության տարածքում կատարված վերջին հայտնագործությունն է:

Մեկնաբանություն
X