Բրիտանական բլոգը՝ Կամիլի ելույթի մասին․ «Puerto Rico»-ն փայլեց բեմում

«Դեպի Եվրատեսիլ» մրցույթի մասին այս օրերին ամենից շատն է խոսվում։ Նախօրեին ավարտվեց նաև 2-րդ կիսաեզրափակիչ փուլը։ Երկրպագուները շունչները պահած սպասում են փետրվարի 25-ին, երբ կկայանա եզրափակիչ փուլն ու այսպիսով պարզ կդառնա, թե ով մայիսին Հայաստանը կներկայացնի Լիսաբոնում կայանալիք «Եվրատեսիլ 2018»-ին։

2 կիսաեզրափակչի արդյունքները հանրությանը հայտնի են, հաղթող 10 մասնակիցները՝ ևս։ Ու մինչ մրցույթի երկրպագուներն ու մասնակիցները սրտատրոփ սպասում են եզրափակիչ համերգին, բրիտանական կայքերը, բլոգները գրում են այս կամ այն արտիստի ելույթի, շոուի, հագուստի և կատարման մասին։

Այսպես՝ ինչ է գրում բրիտանական հայտնի wiwibloggs-ը 2-րդ կիսաեզրափակչում հաղթած մեր մասնակիցներից Կամիլ Շոուի մասին։

Կամիլ Շոու

«Կամիլն իր անհատականությամբ հանրությանը ներկայացավ Պորտուգալիայի դրոշի գույներն ունեցող կեղծամով։ Նա անկրկնելի էր «Կանաչ սենյակում», երբ տարատեսակ չարաճճիություններ էր անում։ Իսկ ամենակարևորն այն էր, որ «Puerto Rico»-ն փայլեց բեմում»։

wiwibloggs

Ամալյա Մարգարյան

Սևակ Խանաղյան

Մեկնաբանություն
X