Որքա՞ն դոլար է գնվել ու վաճառվել հայաստանյան բանկերում

Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է փետրվարի 19-23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների շաբաթական ամփոփ տվյալները։

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 80,262,641 ԱՄՆ դոլար 480.00 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 79,509,102 ԱՄՆ դոլար 481.26 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 22,900,000 դոլարի առք եւ վաճառք 480.46 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,028,331 եվրո 592.55 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 17,147,610 եվրո 594.85 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 978,515,897 ՌԴ ռուբլի 8.45 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 533,830,374 ՌԴ ռուբլի 8.55 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առեւտրային բանկերի միջեւ գործարք չի իրականացվել:

Փետրվարի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 54.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 35.5 մլն ԱՄՆ դոլար:

Մեկնաբանություն
X