Բրիտանական բլոգը՝ Սևակի ելույթի մասին․գլադիատորի հետաքրքիր միքս

«Դեպի Եվրատեսիլ» մրցույթի մասին այս օրերին ամենից շատն է խոսվում։ Երեկ ավարտվեց նաև 2-րդ կիսաեզրափակիչ փուլը։ Երկրպագուները շունչները պահած սպասում են փետրվարի 25-ին, երբ կկայանա եզրափակիչ փուլն ու այսպիսով պարզ կդառնա, թե ով մայիսին Հայաստանը կներկայացնի Լիսաբոնում կայանալիք «Եվրատեսիլ 2018»-ին։

2 կիսաեզրափակչի արդյունքները հանրությանը հայտնի են, հաղթող 10 մասնակիցները՝ ևս։ Ու մինչ մրցույթի երկրպագուներն ու մասնակիցները սրտատրոփ սպասում են եզրափակիչ համերգին, բրիտանական կայքերը, բլոգները գրում են այս կամ այն արտիստի ելույթի, շոուի, հագուստի և կատարման մասին։

Այսպես՝ ինչ է գրում բրիտանական հայտնի wiwibloggs-ը 2-րդ կիսաեզրափակչում հաղթած մեր մասնակիցներից Սևակ Խանաղյանի ելույթի մասին։

Սևակ Խանաղյան

«Սևակ Խանաղյանը «Դեպի Եվրատեսիլի» ֆավորիտներից է։ Նրա բեմական հանդերձանքը գլադիատորի, անվտանգության աշխատակցի և բոդիբիլդերի հագուստների յուրօրինակ միքս էր։ Իսկ աստղային ձայնը երգչին ուղևորեց դեպի եզրափակիչ փուլ, որը սպասված էր ու պակաս անակնկալ»։

wiwibloggs

Ամալյա Մարգարյան

Կամիլ Շոու

Մեկնաբանություն
X