ՊԵԿ-ը որոշել է ապաքրեականացնել մի շարք տնտեսական հանցագործություններ

ՊԵԿ-ը որոշել է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ ներկայացնել, որով առաջարկվում է վարչական տույժ չկիրառել ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելու կամ ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելու կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելու դեպքերում, եթե դրանց արդյունքում չեն առաջանում մաքսային վճարներ կամ դրանք չեն հանգեցնում արգելքների սահմանափակման կիրառմանը: Այս մաիսն հայտարարել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը։

Մեկ այլ նախագծով առաջարկվում է ապաքրեականացնել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք տնտեսական հանցագործություններ՝ վերանայելով պատասխանատվության միջոցները, փոփոխել արարքները նման հանցագործություններ որակելու՝ օրենսգրքով սահմանված շեմերը: Մասնավորապես արարքը ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն որակելու համար պատճառված վնասի չափը 500 հազար դրամից նախատեսվում է սահմանել 2 միլիոն դրամ: Իսկ կանխամտածված սնանկություն կամ կեղծ սնանկություն որակելու համար գործող 200 հազար դրամ շեմի փոխարեն նախատեսվում է 2 միլիոն դրամ: Ակցիզային դրոշմանիշերով և դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ իրացնելու համար, եթե ներկայում նախատեսված է, որ այդ ապրանքների գինը պետք է կազմի 50 հազար դրամ և ավելի, ապա նախատեսվում է շեմը բարձրացնել 500 հազար դրամ և ավելի: Նշված բոլոր փոփոխություններով համախատասխան արարքները քրեական պատասխանատվության դաշտից կտեղափոխվեն վարչական պատասխանատվության դաշտ։

Մեկնաբանություն
X