Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողուհիները ցույց են կազմակերպել ԵՊՀ-ի դիմաց

>

Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողները բողոքի ցույց են կազմակերպել ԵՊՀ գլխավոր Մասնաշենքի դիմաց, պահանջելով համալսարանից չհեռացնել իրենց ֆակուլտետի փոխդեկան Գևորգ Բարսեղյանին։

Բանն այն է, որ օրերս մամուլում շրջանառված լուրերի համաձայն փոխդեկանին իր իսկ կաբինետում ծեծի են ենթարկել ուսանողուհիներից մեկին տարօրինակ առաջարկություն անելու համար։ Ուսանողների խոսքով իրենք մամուլից են տեղեկացել, որ իրենց փոխդեկանին ուզում են գործից ազատել, և իրենք պայքարում են, որպեսզի նա մնա։

Պետք է նշենք, որ ոչ բոլոր ուսանողուհիներն էին հավատում Բարսեղյանի «անմեղությանը», սակայն այնուհանդերձ մասնակցում էին ցույցին։ Փոխդեկան Բարսեղյանից փորձեցինք ճշտել, թե նա ինչ վերաբերմունք ունի ուսանողների այս նախաձեռնության վերաբերյալ, սակայն նա ցանկություն չհայտնեց որևէ պարզաբանում տալ, քանի որ իր խոսքով, «Արմենիա» հեռուստաընկերության պատրաստած նյութից հետո որևէ ԶԼՄ-ի այլևս չի վստահում։ Նույնը ասաց նաև ֆակուլտետի դասախոս Գայանե Գրիգորյանը։

Մեկնաբանություն
X