«Հրապարակը» 10 տարեկան է (ֆոտոշարք)

>

Փետրվարի 16-ին լրացավ «Հրապարակ» օրաթերթի 10 տարին։ Ուղիղ 10 տարի առաջ՝ 2008 թվականի փետրվարի 16-ին լույս տեսավ թերթի անդրանիկ համարը։ Դժվար ճանապարհ է անցել թերթը 10 տարում՝ իր վրա կրելով մեր երկրի առջեւ ծառացած բոլոր խնդիրների բեռը եւ մասնակցելով բոլոր գործընթացներին։

Մենք ուրախ ենք, որ կարողացել ենք պահել-պահպանել տպագրության առաջին օրերի եռանդն ու խանդավառությունը, չենք հոգնել մեր գործից, չենք վախեցել դժվարություններից, չենք նահանջել ճնշումների առաջ։ Մենք շնորհակալ ենք մեր ընթերցողին, որը 10 տարի շարունակ մեր կողքին է՝ հետեւում է մեր աշխատանքին, արձագանքում է մեր հրապարակումներին, ուժ ու եռանդ է փոխանցում մեզ։ Շաբաթ օրը՝ փետրվարի 17-ին Թումանյանի տուն-թանգարանում մենք նշեցինք թերթի հոբելյանը։

Ցավոք՝ դահլիճը փոքր էր եւ մեր բոլոր ընթերցողներին ու բարեկամներին այն չէր կարող տեղավորել։ Մանավանդ՝ մեր ամենօրյա աշխատանքին զուգահեռ կազմակերպված հոբելյանին չէինք կարողացել, կամ՝ չէր ստացվել հրավիրել բոլորին, ինչի համար հայցում ենք ձեր ներողամտությունը։ Բայց ուզում ենք մեր տոնին մասնակից լինեք նաեւ դուք, ուստի տեղադրում ենք այդ օրն արված լուսանկարների մի մասը։

Մեկնաբանություն
X