Աստղագուշակ փետրվարի 15-ի համար

Խոյ. Ակտիվ գործողությունների անցնելու համար ժամանակը ամենից հարմարն է:Այն ինչ նախկինում ձեզ համար բարդություն էր հանդիսանում, այս պահին լիովին հնարավոր կհամարվի: Կարեւորը այն, է, որ դուք ինքներդ ալարկոտություն չցուցաբերեք: Անձնական պլանում եւս ամեն բան ընթանում է իր հունով: Հնարավոր է, որ հին սիրային հուշեր արթնական պատահական հանդիպման հետեւանքով:

Ցուլ. Հարազատների հետ հարաբերություններում թեթեւամտության ցուցաբերումը հղի է հարաբերությունների լարմամբ: Ուստի եղեք բալանսավորված եւ ծանրակշիռ: Վատ հեռանկարներ չեն բացվի մասնագիտական գործունեության ոլորտում, սակայն միանգամից մի քանի գործ մի ձեռնարկեք:

Երկվորյակ. Աշխատավայրում իրադարձություններն արագացնելու կարիք ամենեւին չկա: Շարունակեք համբերատարությամբ եւ հետեւողականորեն: Ցանկացած հնարավորություն եւ ազատ ակնթարթ օգտվեցեք հանգստանալու համար: Ֆիզիկական ծանրաբեռնված աշխատանքը կարող եք կոմպենսացնել բնության գրկում երեկոն անցկացնելով: Սահմանեք խիստ վերահսկողություն ծախսերի հանդեպ:

Խեցգետին. Այսօր քրտնաջան կաշխատեք իհարկե, սակայն վստահ եղեք, ձեր թափած ջանք ու եռանդը կփոխհատուցվի լիուլի: Ձեր ջանքերի պտուղները էապես կբարձրացնեն տրամադրությունը եւ կամրապնդեն հավատքը սեփական ուժերի նկատմամբ; Սիրային ճակատում եւս գործերը վատ չեն ընթանում:

Առյուծ. Ինչքան քիչ դուք այսօր նախաձեռնողականություն հանդես բերեք, այնքան ավելի լավ: Հարազատների եւ գործընկերների հետ շփումներում կարող եք հանդես բերել կողմնակալություն: Ուստի նախ մտածեցեք, ապա միայն խոսեք: Մխիթարականը սիրային հարաբերություններն են, որոնք այսօր կընթանան բարեհաճ հունով:

Կույս. Հիմա հարմար ժամանակ է, որպեսզի դուք ցանկացած բնագավառում լինեք ուշադրության կենտրոնում: Առանձնացրեք առավել կարեւոր գործերը, բանակցություններն ու հանդիպումները: Ամեն բան կստացվի լավ, ինչպես երբեք: Սիրային հարցում էլ հիասթափվելու առիթ չեք ունենա: Ընդհակառակը, ճակատագիրը կարող է ձեզ հաճելի անակնկալներով ուրախացնել:

Կշեռք. Այսօր մի շտապեք մասնագիտական օգտավետության հետեւից, այլապես կտուժեք կրկնակի: Ֆինանսական հարցերում եղեք զուսպ, փորձեք դրամակն միջոցները կասկածելի գործարքներում ներդնել: Խուսափեք քննադատությունից,հատկապես եթե թիրախում ձեզ համար կարեւոր մարդիկ են կանգնած:

Կարիճ. Հաջողությունը ձեզ ուղեկից կլինի գործնականում բոլոր հարցերում: Հիմա կարող եք հիշել հին կապերի մասին, որոնք կարող են հատկապես արդյունավետ լինել ձեր համար: Սակայն ձեր մասին հիշեցրեք ամենայն տակտով եւ հարգանքով, որպեսզի ավելորդ կպչողականություն չդիտվի ձեր գործողությունները: Նոր ծանոթությունների համար օրը լիովին հարմար է:

Աղեղնավոր. Դեռեւս ստիպված կլինեք այլոց շահերը գերադասել սեփականներից: Իհարկե դա առանձնապես լավատեսություն չի տա ձեզ, սակայն ամեն դեպքում ապագային նայել պետք է: Շատ շուտով իրադրությունը կփոխվի եւ ամեն բան իր հունի մեջ կընկնի: Խոսքը նաեւ սիրային գործերին է վերաբերում: Այս ոլորտում եւս քիչ մտահոգությունների առիթ չեք ունենա:

Այծեղջյուր. Այսօր դուք կարող եք ամենայն վստահությամբ պլանավորել գործեր, որոնք դուք նախկինում հետաձգել եք ավելի լավ ժամանակների սպասելով: Թույլ մի տվեք, որպեսզի զգացմունքներն իշխեն բանականությանը, այլապես կարող եք ակամա վիրավորել նույնիսկ ծնողներին:

Ջրհոս. Կենտրոնացեք այն բոլոր խնդիրների վրա, որոնք կարող եք այսօր կարգավորել, իսկ մնացած ամեն ինչը այս պահին դրեք մի կողմ: Հեռու մնացեք այն մարդկանցից, որոնք ձեր սրտով չեն, համատեղ գործեր նրանց հետ պարզապես մի ձեռնարկեք: Հիշեք, որ այսօր ձեր շուրջը կպտտվեն կեղծ ու խարդախ մարդիկ:

Ձկներ. Այսօր մասնագիտական գործունեության ոլորջում դուք կարող եք կորցնել ձեր օբյեկտիվությունը որոշ հարցերի նկատմամբ գնահատականներ հնչեցնելիս: Կարեւոր հարցերի հետ կապված գնահատականները հետաձգեք, իսկ այն ամենը, ինչ կխոստանան ձեզ այսօր, ընդունեք կասկածամտորեն:

Մեկնաբանություն
X