ԱՄՆ-ը ու Չինաստանը տնտեսապես այնքան են միահյուսվել, որ մեկին հարվածելուց տուժելու է նաև մյուսը

Չինաստանը գնալով ավելի ու ավելի է հզորանում, այն գնողունակության պարիտետի ՀՆԱ-ով արդեն առաջ է անցել ԱՄՆ-ից: Եթե իրենց տնտեսական աճի տեմպերը պահպանվեն ներկայիս մակարդակի վրա, իսկ դա շատ հավանական է, հաշվի առնելով հասկայական մարդկային ռեսուրսը ու ներքին սպառման խթանմանը միտված քաղաքականությունը, ապա մինչև 2050 թվականը Չինաստանը Նոմինալ ՀՆԱ-ի ցուցանիշով նույնպես առաջ կանցնի ԱՄՆ-ից: Չինաստանը նաև ռազմական առումով է արագ տեմպերով առաջ գնում, ու չնայած որ ստրատեգիական նշանակության միջուկային զենքի պաշարներով դեռ զիջում է ԱՄՆ-ին ու Ռուսաստանին, բայց դա ժամանակավոր բնույթ կարող է ունենալ, քանի որ նրանք արագ տեմպերով զարգցնում են նաև իրենց միջուկային տրիադան:

Ու ընդհանրապես ռազմական ծախսերը տարեց տարի ավելացնում են, այս տարվա տվյալներով նրանք ռազմական բյուջեն հասցրել են արդեն 215 միլիարդ դոլարի, այն դեպքում երբ Ռուսաստանի ռազմական բյուջեն ընդամենը 59 միլիարդ դոլարի կարգի է, իսկ ահա ԱՄՆ-ինը` 650 միլիարդ է (չհաշիված որ նախատեսվում են լրացուցրչ ծախսեր փոքր միջուկային լիցքեր ունեցող հրթիռների արտադրության ու տեղաբախշման ծրագրի համար): Սակայն եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ-ի ռազմական բյուջեյի մեջ սոցիալական փաթեթի մասնաբաժինը շատ մեծ է, ու եթե հաշվի առնենք նաև, որ նրանց աշխատավարձերի չափը մի քանի անգամ գերազանցում է Չինաստանի համապատասխան ցուցանիշը, ապա կարող ենք ասել, որ, այսօրվա դրությամբ, Չինաստանի ռազմական բյուջեն արդեն, ինչ որ չափով, համադրելի է ԱՄՆ-ի ռազմական բյուջեի հետ:

Չնայած որ Չինաստանը ռեգիոնալ ինտեգրացիոն ծրագրեր չի իրագործում, ինչպես որ Եվրոպան կամ նույնիսկ Ռուսաստանը, բայց փաստացի տնտեսական էքսպանսիա է իրականացնում ամբողջ աշխարհի երկրներում, առանց բացառության: Կարելի է ասել, որ այն արդեն ԱՄՆ-ից հետո աշխարհի երկրորդ գերտերությունն է, ու ավելի մեծ ազդեցություն ունի ներկայիս աշխարհի վրա, քան օրինակ ԵՄ-ն, չնայած որ ԵՄ-ի միասնական տնտեսությունը ավելի մեծ ծավալ ունի քան Չինաստանինը, սակայն եթե հաշվի առնենք և ԱՄՆ-ի և, առավել ևս, ԵՄ-ի տնտեսությունների հագեցվածությունը, ապա կարող ենք հստակորեն ասել, որ Չինաստանի ներուժը այդ առումով անհամեմատ ավելի մեծ է:

Այս ամենը խիստ մտահոգում է ամերիկացիներին, նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի Չինաստանի առաջընթացը կասեցնեն: Սակայն այստեղ պարադոքսալ իրադրություն է ձևավորվել, խնդիրը այն է, որ ԱՄՆ-ը ու Չինաստանը տնտեսապես այնքան են միահյուսվել, որ մեկին հարվածելուց տուժվելու է նաև մյուսը: Չինաստանը ԱՄՆ-ի թիվ 1 առևտրային պարտնյորն է. առևտրի ծավալը, տարեկան կտրվածքով, այդ երկու երկրների մեջ արդեն անցնում է 600 միլիարդի սահմանը, դա ԱՄՆ-ի արտաքին առևտրի համարյա 1/3-րդն է: Ու հենց սա է պատճառը, որ ԱՄՆ-ի իստեբլիշմենտը Չինաստանի հետ կապված երկու ճամբարի է բաժանվել, մի մասը, ելնելով ԱՄՆ-ի ռազմավարական շահերի տեսանկյունից, պնդում է անմիջապես Չինաստանի առաջընթացը կասեցնելու տեսակետի վրա, իսկ մյուս մասը, որը չնայած այն բանին, որ այդ առումով հակաճառելու ոչինչ չունի, չի ուզում դա, քանի որ իրականացնում է Չինաստանի հետ հսկայածավալ բիզնեսի լոբբինգը, ու որպեսզի ԱՄՆ-ի ուշադրությունը շեղի Չինաստանից, աջակցում է աշխարհով մեկ ԱՄՆ-ին ու ընդհանրապես աշխարհակարգին սպառնացող, բայց հաղթահարելի տարբեր կոնֆլիկտների առաջացմանն ու ծավալմանը, սկսած իսլամական ծայրահեղականությունից ու ահաբեկչությունից, մինչև Իրան, Հյուսիսային Կորեա ու Ռուսաստան:

Պուտինը, կապված ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ իրականացվող պատժամիջոցների հետ, ասում էր, որ այնուամենայնիվ ԱՄՆ-ում իրենք ունեն շատ բարեկամներ, որոնք ազդեցիկ մարդիկ են, և որոնք միշտ Ռուսաստանի կողքին կլինեն, ու նա չէր ստում. իսկապես ԱՄՆ-ում կան շատ ազդեցիկ ուժեր, որոնք աջակցում են պուտինյան ռեժիմին, որպեսզի ԱՄՆ-ը երկար տառապի այդ գլխացավով ու չկարողանա իր ամբողջ ներուժը ուղղել Չինաստանին զսպելու քաղաքականությունը իրականացնելու վրա: Հենց այդ նույն պատճառով է նաև Չինաստանը աջակցում Պուտինի ռեժիմին: Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ եթե չլինի Չինաստանի աջակցությունը, ապա Ռուսաստանը արդեն վաղուց ֆինանսկան կոլապսում կհայտնվեր: Սակայն Ռուսաստան-ԱՄՆ հակամարտությունը Չինաստան-ԱՄՆ ավելի գլոբալ հակամարտության բաղադրիչ լինելով հանդերձ, ունի նաև այլ դրդապատճառներ, որոնց կանդրադառնամ հաջորդիվ։

Թորոս Ալեքսանյան

Մեկնաբանություն
X