Իմ տարօրինակ մտքերը. հատված Օրհան Փամուկի համանուն վեպից

Իմ պատմությունը ես կսկսեմ մեջտեղից, որպեսզի ավելի լավ կարողանամ պատմել մեր հերոսի կյանքի եւերազանքների մասին: Իսկ մինչ այդ ես կպատմեմ, թե ինչպես Մեւլյութը 1982 թվականի հունիսին աղջիկ փախցրեց հարեւան Գյումուշ Դերե գյուղից, որը գտնվում է Կոնիայի նահանգի Բեյշեհրիի շրջանում: Այն աղջկան, ում փախցրել էր նրա իսկ համաձայնությամբ, Մեւլյութը տեսել էր չորս տարի առաջ, Ստամբուլում տեղի ունեցած հարսանիքներից մեկի ժամանակ, որին նաեւ ինքն էր հրավիրված: Ամուսնանում էր Մեւլյութի հորեղբոր ավագ որդին: Հարսանքին էլ տեղի էր ունենում 1978-ին, Ստամբուլի Մեջիդիքյոյ շրջանում:

Նա չէր կարողանում հավատալ, որ կարող է դուր գալ այդքան երիտասարդ եւ այդքան գեղեցիկ աղջկա: Աղջիկն այդ ժամանակ տասներեք տարեկան էր: Իսկ աղջիկը հարսի` Կորկուտի քույրն էր եւ առաջին անգամ է, որ տեսնում էր Ստամբուլը, ուր եկել էր իր ավագ քրոջ հարսանիքին: Երեք տարի շարունակ Մեւլյութը սիրային նամակներ էր գրում, սակայն աղջիկը չէր պատասխանում: Սակայն Կորկուտի եղբայրը` Սուլեյմանը, ով նամակներն էր տանում, անընդհատ հույս էր տալիս եւ հորդորում սպասել: Նույնիսկ աղջկան փախցնելիս Սուլեյմանը օդնեց Մեւլյութին: Նա Մեւլյութի հետ վերադարձավ իրենց ծննդավայր գյուղը եւ նույնիսկ համաձայնեց վարել նրան պատկանող «Ֆորդը»: Երկու ընկերները աղջիկ փախցնելու պլանը իրականացնելու էին առանց աչքի ընկնելու: Ըստ այդ պլանի, Սուլեյմանը պետք է մեքենայով Մեւլյութին եւ աղջկան սպասեր Գյումուշ-Դերեից մի ժամվա հեռավորության վրա, եւ քանի դեռ բոլորը կմտածեին, թե սիրահարները գնացել են Բեյշեհիրի ուղղությամբ, նա կտաներ նրանց դեպի հյուսիս եւ անցկացնելով լեռները կթողներ Աքշեհիրի կայարանում:

Մեւլյութը հինգ կամ վեց անգամ ստուգել էր աղջիկ փախցնելու այդ պլանը եւ երկու անգամ էլ գաղտնի այցելել էր այն վայրերը, որոնք կարեւոր հանգրվաններ էին այդ պլանով, ծառապատ բլրակը, սառնորակ պղպջակներով առուն եւ փոքրիկ այգին, որ աղջկա տան հետնամասում էր գտնվում: Նշանակված ժամից կես ժամ շուտ Մեւլյութը դուրս եկավ բեռնատարից, որը վարում էր Սուլեյմանը, գնաց գյուղական գերեզմանոց, աղոթեց այնտեղ` տապանաքարերին նայելով, խնդրելով Բարձրյալից հաջողություն բռնած գործում: Նա նույնիսկ չէր էլ կարող մտքով անցկացնել, որ անվստահություն ուներ Սուլեյմանի հանդեպ: Բա որ հանկարծ Սուլեյմանը չգա պայմանավորված ժամադրավայրը, հին հնձանի մոտ: Նա արգելեց ինքն իրեն նույնիսկ մտածել նման բաներ, քանի որ այդ տեսակ մտքերը նրան շեղում էին իր նպատակից:

Այդ օրը Մեւլյութը հագել էր կապույտ վերնաշապիկ եւ նոր տաբատ, որ գնել էր Բեյօղլուի կրպակից, եւ որը պահպանվել էր դեռ այն օրեիիկց, ինչ ինքը սովորում էր միջնակարգ դպրոցում: Հագել էր նաեւ սպորտային կոշիկներ, որ գնել էր«Սյումերբանկ» խանութից, բանակից առաջ:

Շարունակելի․․․

**Օրհան Փամուկ, **հատված Իմ տարօրինակ մտքերը վեպից

Մեկնաբանություն
X