Արմեն Սարգսյանի՝ մասոնական կառույցի անդամ լինելը կարող է այցեքարտ լինել

Արմեն Սարգսյանի կերպարը թերևս ամենաքննարկելին է դարձել: Ոմանք նրան կասկածեցին անգամ մասոն լինելու մեջ (երևի թե նրա Բրիտանիայում աշխատելու և բնակվելու, ու նաև բրիտանական թագավորական ընտանիքի հետ ինչ-որ շփումներ ունենալու համար): Այդ բանը շատերին դուր եկավ, քանի որ իրենց կարծիքով մասոն լինելը միայն հպարտանալու տեղիք կարող է տալ, իսկ ոմանց մոտ դա ուղղակի սարսափ առաջացրեց, քանի որ իրենք էլ մասոններին համարում են աշխարհում բոլոր չարիքների կազմակերպիչը:

Կան նաև մարդիկ, որոնք մասոնության մասին խոսակցությունները անլուրջ զբաղմունք են համարում, որովհետև գտնում են, որ դրանք ինչ որ чудак-ների խմբակներ են, որոնք իրենցից իրականում ոչինչ չեն ներկայացնում ու քաղաքական և այլ պրոցեսների վրա բացարձակապես ոչ մի ազդեցություն չունեն: Բայց, այնուամենայնիվ, ովքե՞ր են մասոնները, և ինչպե՞ս պիտի վերաբերվենք ՀՀ-ի հաջորդ նախագահի՝ այդ կազմակերպության անդամ լինելու կամ չլինելու հանգամանքին:

Սկսենք այնտեղից, որ մարդկության պատմության ամբողջ ընթացքում վերնախավերը միշտ անհամեմատ ավելի կազմակերպված են եղել, քան թե հասարակության մյուս խմբերը, որը պայմանավորված է եղել մի շարք գործոններով, այդ թվում ավելի տեղեկացված լինելու գործոնով, ինչի շնորհիվ իրենք կարողացել են մանիպուլյացիաների ենթարկել մնացած մարդկանց խմբային ու անհատական գիտակցությունը` նրանց առավել կառավարելի դարձնելու և իրենց իշխանությունը նրանց նկատմամբ պահպանելու համար:

Պատմական տարբեր ժամանակահատվածներում վերնախավերը ինքնակազմակերպման տարբեր ձևեր ու մեթոդներ են ունեցել, ստեղծել են տարատեսակ խմբակներ ու միաբանություններ, որոնք ըստ էության մշակել են գործողությունների ռազմավարություն էլիտար այս կամ այն խմբերի համար: Միջնադարյան եվրոպայում այդ կարգի խմբերը սովորաբար գործել են արքունիքներում կամ կաթոլիկ եկեղեցու օրդենների ներսում, որոնք հետագայում, գաղափարական և ոչ միայն գաղափարական հակասությունների մեջ մտնելով եկեղեցու հետ, սկսեցին ձևավորվել որպես անկախ կառույցներ: Ահա այդպիսի կառույց է մասոնությունը, որը միջնադարյան ասպետության (կոնկրետ Տաճարականների Ասպետական Միաբանություն) ու որմնադիրների համքարությունների (նրանք տաճարներ էին կառուցում, որը աշխարհի մոդելն է համարվում) կառուցվածքային, կազմակերպչական ու ինչ որ իմաստով նաև խորհրդապաշտական և գաղափարախոսական ավանդույթների վրա հիմնվելով` ինքնակազմակերպվեց ու ստեղծեց իր ցանցը ամբողջ արևմտյան աշխարհում` հետագայում հասնելով գլոբալ մասշտաբների:

Եվ չնայած որ մասոնությունը ձևավորվեց 17-ից 18-րդ դարերում, սակայն իրենք իրենց պատմությունը բխեցնում են քաղաքակրթության անհիշելի ժամանակներից ու դրա իրավունքը թերևս ունեն, քանի որ իրենք փաստացի ժառանգորդն են հնագույն ժամանակներից վերնախավերի (գոնե Առաջավոր Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի ու Եվրոպայի մասով) ներսում պահպանվող ու սերնդեսերունդ փոխանցվող թաքնագիտությանը, որը էզոթերիկ ուսմունք է (ի հակադրություն էկզոթերիկ ուսմունքների` քրիստոնեություն, իսլամ և այլն, որոնք տրվել են լայն մասսաներին, նրանց խավարի ու մոլորությունների մեջ պահելու համար) տիեզերքի, բնության, մարդու և դրանց զարգացման ցիկլերի ու փոխազդեցությունների մասին, համաձայն որի մարդկությունը այսօր ապրում է վաղորդյան ԼուսաԲեր (Lույսի Փեր, Լյուցի Ֆեր) աստղի դարաշրջանում (արևածագին նախորդող աղջամուղջի շրջան), այդ աստղը լույսի Կարապետն է: Քրիստոնեական տրադիցիայում այն համապատասխանում է Հովհանես Մկրտչին, որը (արև) Հիսուսին նախորդեց, ու նրան մկրտելով Հորդանանի ջրերի մեջ` էստաֆետը զիջեց նրան, հրեական տրադիցիայում այն համապատասխանում է Եգիպտոսից Իսրայելի ժողովրդին դեպի Ավետյաց Երկիր առաջնորդող Մովսեսին, որը նախորդեց Ավետյաց երկիր մտած Հիսուս Նավինին, իսկ օրինակ միհրական տրադիցիայում դա Ագռավաքարից դուրս գալուն (արթնեցմանը) անմիջապես նախորդող շրջանն է` աղոթրանը, երբ մարդիկ առավոտ կանուխ, դեռ լույսը չբացված, աղոթում էին վաղորդյան աստղին:

Այսինքն՝ մարդկությունը, ըստ նրանց, լուսաբացի սպասումով դեռ խավարի մեջ է, իսկ խավարը միստիկ փիլիսոփայական ուսմունքներում նյութական կյանքն է խորհրդանշում՝ ի հակադրություն հոգևորին, որի համար էլ մասոնները հատուկ ակնածանքով են վերաբերվում կյանքն ու նյութականը խորհրդանշող գերբնական ուժերին (Դեմիուրգ, Բաֆոմետ), ու դա է պատճառը, որ խավարում ապրողների (մարդկության լայն մասսաների) մեջ նրանք ներարկում են նյութապաշտությունը. Այսինքն՝ գիտության ու փիլիսոփայության բնագավառում` մատերիալիզմի գերակայություն իդեալիզմի նկատմամբ, էթիկայի ասպարեզում` «կյանք ամեն գնով» սկզբունքը ի հակադրություն «կյանք հանուն իդեալների» հոգևոր դևիզի, Էսթետիկայում էլ ձևականի գերադասումը բովանդակայինից ու խառնաշփոտը ի հակադրություն հարմոնիայի, և կրոնների առումով` սնոտիապաշտությունը ի հակադրություն գնոստիցիզմի:

Իսկ ահա հոգևոր ոլորտը իրենց մենաշնորհն են համարում: Ինչևէ, շատ չխորանալով մասոնության հավատալիքների մեջ՝ նշենք միայն, որ այն նույնիսկ ժամանակակից աշխարհում հսկայական ազդեցություն ունի հասարակական-քաղաքական և ընկերային ասպարեզներում ընթացող պրոցեսների վրա, ինչպես նաև կրթության, գիտության ու մշակույթի վրա ընդհանրապես, քանի որ հանդիսանում է համաշխարհային էլիտաների ինքնակազմակերպման ամենատարածված ու ամենաավանդական կառույցը: Մասոնները հրեականության հետ միասին այսօրվա համաշխարհային էլիտաների կորիզն են կազմում, այդ երկուսը ինչ-որ իմաստով նաև միահյուսված են միմյանց հետ, քանի որ հրեաները վաղուց արդեն սկսել են ներդրվել մասոնության շարքերը, հատկապես երբ եվրոպական բուրժուական հեղափոխություններից հետո իշխանական հիերարխիայում արիստոկրատիան կորցրեց իր մենաշնորհային դիրքերը, դրան նպաստեց նաև այն հանգամանքը, որ Վիկտորիա թագուհու մահից հետո, ամբողջ Բրիտանական Կայսրության տարածքներում, որը այն ժամանակ աշխարհի համարյա կեսն էր կազմում, թույլատրվեց ամուսնությունը արիստոկրատիայի ու հրեաների միջև:

Ու ամենակարևորը չմոռանանք նկատել, որ այս երկուսի միասնությունը հիմնված է նաև հոգևոր-դավանանքային ընդհանրությունների վրա: Որպես վերջաբան, ասեմ, որ մասոնությանը կարելի է համարել համաշխարհային էլիտաների «արհմիությունը», որը կոչված է պաշտպանելու նրանց շահերը, և հենց դա է պատճառը, որ եթե իսկապես ՀՀ-ի հաջորդ նախագահի թեկնածուն այդ կառույցի մեջ է, ապա դա նրա այցեքարտը կարող է հանդիսանալ աշխարհի հզորների հետ առնչվելուց (նաև օգտակար կապեր ունենալու տեսանկյունից և այլն), չնայած չեմ կարծում, թէ նա ինչ-որ օթյակում լուրջ «սպայական աստիճան» ունենա, բայց այնուամենայնիվ անդամակցության հանգամանքը ի նկատի են ունենալու անպայման։

Թորոս Ալեքսանյան

Մեկնաբանություն
X