Քերրին Ջոլիից հարցազրույց է վերցրել

Դերասանուհի Անջելինա Ջոլին վերադարձել է ակտիվ աշխատանքի։ Նա զարդարել է ամերիկյան Elle ամսագրի նոր շապիկը։ Ի դեպ, հարցազրույցն աստղից վերցրել է անձամբ Ջոն Քերրին։

Նախկին պետքարտուղարի հետ հարցազրույցի ժամանակ Ջոլին խոսել է իր հասարակական գործունեության, ինչպես նաև իր զավակներին տրված ազատության մասին։

Դերասանուհին մասնավորապես անդրադարձել է դուստրերից մեկի՝ Շայլոյի՝ տղամարդկանց հագուստ հագնելուն ու անկեղծացել․ «Ես նրանց ասում եմ, ձեզ առանցնացնում է հենց այն, ինչ դուք պատրաստ եք անել ուրիշների համար։ Մենք բոլորս ազատ ենք։ Յուրաքանչյուրը կարող է մտածել։ Փնտրե՜ք ձեզ։ Ի՞նչն է ձեզ մտահոգում։ Որոշե՛ք թե ինչ արժեքներ եք կրում։ Եվ պայքարե՛ք, որպեսզի մյուս մարդիկ նույնպես ունենան նույն իրավունքներն, ինչ՝ դուք»։

Մեկնաբանություն
X