Նախագահ ընտրվելու դեպքում կցանկանամ միևնույն ճանապարհով քայլել ժողովրդի հետ միասին․ Արմեն Սարգսյան

>

Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Գավառի պետական համալսարանի վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողական խորհրդի հետ։

«Արմեն Սարգսյանը լայնախոհ գիտնական է, իսկական մտավորական, բազմափորձ դիվանագետ, անբիծ քաղաքական գործիչ, հմուտ գործարար»,- իր խոսքում նշել է ռեկտոր Ռուզաննա Հակոբյանն՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանն իմաստուն որոշում է կայացրել Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոն առաջարկելով։

«Նախագահ ընտրվելու դեպքում կցանկանամ միևնույն ճանապարհով քայլել ժողովրդի հետ միասին»,- ուսանողների հետ զրույցում ասել է Արմեն Սարգսյանը:

Արմեն Սարգսյանն այցելել է նաև Գավառի պետական համալսարանի պատմագիտական –հնագիտական թանգարան ու ծանոթացել պատմամշակութային արժեք ներկայացնող ցուցանմուշներին:

Մեկնաբանություն
X