Գագիկ Ծառուկյանը 10 «Նիվա» նվիրեց բնապահպանության նախարարությանը (ֆոտոշարք)

Այսօր ՀՀ բնապահպանության նախարարության և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Հուշագրով նախատեսվում են համատեղ գործողություններ իրականացնել շրջակա միջավայրի պահպանության, բարելավման համար, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծում, էկոտուրիզմի զարգացում վերահսկողության ուժեղացում՝ ներդնելով տեխնիկական և ֆինանսական միջոցներ, մարդկային ռեսուրսներ, մասնագիտական գիտելիքներ։

Որպես համագործակցության առաջին քայլ` «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը բնապահպանության նախարարությանը նվիրաբերեց տասը «Նիվա» մակնիշի մեքենա: Մինչ հուշագրի ստորագրումը խոսքով հանդես եկան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Գագիկ Ծառուկյանն ու բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Գագիկ Ծառուկյանն իր խոսքում նշեց, բնությունը Հայաստանի հպարտությունն է, հարստությունը։ Ընթացքում ցուցադրվեց նաեւ ֆիլմ , որտեղ ներկայացված էր մուֆլոնների, Բեզուարյան այծերի թվի ավելացման մասին։

Ֆոտոշարքը՝ Hraparak.am-ի։

Մեկնաբանություն
X