Ինձ չի զարմացնում Հենրիխ Մխիթարյանի պրոֆեսիոնալիզմը․ Վենգեր (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գովել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ ասելով, որ Մխիթարյանը պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում մարզումների եւ խաղերի հանդեպ։ «Դա չի զարմացնում ինձ»,- ասել է Վենգերը։ Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության «Էվերտոնի» դեմ՝ 26-րդ տուրի խաղում, Հենրիխ Մխիթարյանն առաջին անգամ հանդես էր եկել «Արսենալի» մեկնարկային կազմում եւ դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ:

Մեկնաբանություն
X