Պիկասոյի «Արտիստը» թողեցին Մետրոպոլիտեն թանգարանին

Նյու Յորքի դատարանը որոշում է կայացրել Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածում գտնվող Պաբլո Պիկասոյի գլուխգործոցներից մեկի շուրջ վեճի կապակցությամբ, հայտնում է Reuters-ը:

Համաձայն դատավճռի՝ թանգարանը կարող է իր մոտ պահել հանճարեղ նկարչի «Արտիստը» կտավը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գնել է ազգությամբ հրեա գերմանացի գործարար Պաուլ Լեֆֆմանից:

Դատարանում փաստվել է, որ Լեֆֆմանը ստիպված է եղել էժան գնով վաճառել կտավը, քանի որ ստիպված է եղել շտապ հեռանալ Գերմանիայից:

Դատարան էր դիմել նրա ազգականուհի Լորել Ցուկերմանը՝ պահանջելով կամ վերադարձնել նկարը, կամ փոխհատուցել վնասը 100 միլիոն դոլարի չափով: Հայցվորի փաստաբանի խոսքով՝ իրենք մտադիր են բողոքարկել դատարանի վճիռը:

«Արտիստը» կտավը Պիկասոյի ստեղծագործության, այսպես կոչված, «վարդագույն» շրջանի գործերից է, որ ստեղծվել է XX դարասկզբին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կնոջ հետ այցելել է Փարիզում բացված «Պիկասո: 1932: Էրոտիկ տարի» ցուցահանդեսը:

Մեկնաբանություն
X