Մոսկովյան «Aquatherm Moscow 2018» ցուցահանդեսին Հայաստանից ներկայացել է Bitherm ապրանքանիշը

«Bitherm»-ն առաջին հայկական բրենդն է շինարարության ոլորտում, որն արդեն 2-րդ անգամ մասնակցում է մոսկովյան «Aquatherm Moscow» միջազգային հեղինակավոր ամենամյա ցուցահանդեսին:

Փետրվարի 6-ից 9-ը Մոսկվայում անցկացվում է «Aquatherm Moscow 2018» ցուցահանդեսը, որը 2008-ից կազմակերպվում է ռուսական շուկայում Reed Exhibitions և ITE ընկերությունների կողմից: Այն առաջատար տեղ է գրավում ջեռուցման, օդափոխության, ջրամատակարարման, սանիտարական համակարգի ոլորտներում:

Aquatherm Moscow-ը բացառիկ հարթակ է, որը ներգրավում է այն հատվածին, որն ապահովում է շուկայի մասնակիցների՝ արտադրողների, մատակարարների, վաճառողների և վերջնական սպառողների արդյունավետ համագործակցությունը: Այստեղ Bitherm խողովակների հարևան տաղավարներում ներկայացված են նաև մի շարք համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններ, ինչպիսիք են՝ BAXI, Merlin, Aquatechnik ընկերությունները:

Անդրադառնալով Aquatherm Moscow 2018 միջազգային 22-րդ ցուցահանդեսին մասնակցող Bitherm խողովակների առանձնահատկություններին՝ կարևոր է ընդգծել, որ Bitherm խողովակները պատրաստվում են գերմանական նորարար տեխնոլոգիաներով և բարձրորակ հումքից, ինչի շնորհիվ ունեն 10 աստիճան դիմացկունություն: Bitherm խողովակներն ու դետալներն ստացել են նաև միջազգային մի շարք հավաստագրեր, որոնք ևս վկայում են հայրենական արտադրանքի բարձրորակ լինելու մասին։

 "Մոսկովյան «Aquatherm Moscow 2018» ցուցահանդեսին Հայաստանից ներկայացել է Bitherm ապրանքանիշը"

Մեկնաբանություն
X