Արմեն Սարգսյանի կինը նաև նկարիչ է

Նունե Սարգիսյանը ծնվել է Երեւանում։ Բարձրագույն ուսումը ստացել է Երեւանի Պետական համալսարանի Ռոմանա-գերմանական բաժնում։ Ամուսնացել է գիտնական, ՀՀ երբեմնի վարչապետ, Միացյալ Թագավորության ՀՀ ներկա դեսպան եւ ՀՀ նախագահի թեկնածու Դոկ. Արմեն Սարգիսյանի հետ։ Դեռ համալսարանական ուսանող՝ Ն. Սարգիսյանի հեքիաթները տպագրվել են սովետահայ մանկական ամսագրերում։ Նունեն ծանոթ անուն դարձավ միջազգային գրական շրջանակներում որպէս մանկագիր, երբ նրա հեքիաթները հրատարակվեցին հայերենի զուգահեռ՝ նաեւ անգլերեն, ռուսերեն եւ ուկրաներեն լեզուներով։

Ժամանակին հանգամանորեն անդրադարձել եմ հայ մամուլում Նունե Սարգիսյանին որպես գրող, եւ գրախոսել՝ նրա գրքերը. բայց ինչ վերաբերում է «Նունե Սարգիսյան նկարչին», անկեղծ ասած, զարմանքով կարդացի Everard Read (Էվերարդ Ռիդ) պատկերասրահից ինձ ուղարկված հրավիրատոմսը, որով հրավիրվում էի Նունե Սարգիսյանի նկարների ցուցահանդեսի բացմանը, 30 Յունվար, 2018-ին։ Գեղանկարիչ Էդման Այվազյանից իմացել էի տարիներ առաջ, որ Արվեստի Արքայական Ակադեմիայում Նունեն դասախոսել էր Հայաստանի նկարիչների մասին, արժանանալով մասնագետ ունկնդիրների՝ որոնց կարգին նաեւ իր ՝ հիացումունքին։

Մինչեւ հիմահիշում եմ Այվազյանի խոսքերը. «Ես մինչ այդ, նման մասնագիտական լուրջ ու չափազանց հետաքրքիր դասախոսություն չէի լսել Հայաստանի նկարիչների մասին»։ Այվազյանի խոսքերը զարմանք չէին պատճառել ինձ, քանի տեղյակ էի Նունեի կենսագրությանը եւ գիտեի որ նա արվեստերի՝ հատկապես նկարչական արվեստի պատմության մասնագետ էր եւ Լոնդոնի Համալսարանի Գոլդսմիթս Քոլեջի Արվեստագիտության բաժնից ուներ Մաքիստրոս Արվեստից կոչումը (MA)։ Զարմանալին այն էր, որ ցայդ տեղյակ չէի որ Նունե Սարգիսեանը էր նաեւ… նկարիչ։ Արդ, ինձ համար հաճելի անակնկալ էր Հունվարի 30ին ծանոթանալ Նունե Սարգիսյանի նկարներին եւ ողջունել նրան այս անգամ...որպես նկարիչ։ Ցուցադրվել էին Նունեի գրեթե ամբողջութեամբ՝ սեւ ու սպիտակ ութ ստեղծագործությունները. «գրեթե» բառը նրա համար՝ որ նկարներից մի քանիսի վրա կար կարմիր գույնի թեթեւ հուպ։ Առաջին հայացքից իսկ ՝ Նունեի վերացական (abstract) նկարները տպաւորեցին ինձ իրենց պարզությամբ, իրենց անկեղծությամբ հագեցած գիծերի եւ ձեւերի նրբությամբ։ Նշենք նաեւ որ Նունեի նկարները ունեն ինքնատիպ ոճ։ Նրանք ոչ միայն ընդհանրապես զերծ են ուրիշ նկարիչների ակնհայտ ազդեցությունից, այլ նաեւ՝ չեն ստեղծագործվել այս կամ այն նկարչական դպրոցին պատկանելու ճիգից թելադրված։ Հեղինկի անկեղծ ու անկաշկանդ ապրումներից ծնած ութ նկարներն էլ գծվել են թանակով, ձեռքով պատաստված հնդկական հատուկ թղթի վրա։ Հեղինակի ցուցադրած նկարներից մեկը կոչվում է «Թեյ Քենդինսքիի հետ» (Tea with Kendinsky)։

Թելադրված Նկարի խորագից, դժվար չէ գուշկել որ Նունե Սարգիսյանը ոչ միայն բարձր է գնահատում Քենդինսքիի արվեստը, այլ նաեւ բաժանում է ռուս abstract մեծ նկարչի արվեստի նկատմամբ ունեցած փիլիսոփայությունը։ Քենդինսքիի բազմաթիվ ընդհանրացումներից մեջբերենք միայն երկուսը, որոնք, իմ կարծիքով, որոշ չափով արտայայտում են նաեւ նկարչական արվեստի հանդեպ Նունե Սարգիսյանի ունեցած մոտեցումը.

  1. «Նկարիչը ո'չ միան իր տեսողությունը, այլ նաեւ իր հոգին պետք է զարգացնի»։

  2. «Արվեստի մէջ պետք Է գոյություն չունի, քանի որ արվեստը կաշկանդում չի ճանաչում»։

Ցուցածանդեսին նվիրված հայտագրում, Ն. Սարգիսյանը արվեստի նկատմամբ իր ունեցած փիլիսոփայությունը բնութագրում է հետեւյալ պարբերությամբ. «Ստեղծագործելը ինձ երջանկություն եւ գոհունակություն է տալիս։...Անունս պարուրաձեւ (spiral) եմ ստորագրում, որը հավիտենականության խորհրդանիշ է։ թեեւ կյանքը հավիտենական է, բայց մենք գալիս ենք այս աշխարհ մի բան անելու, մի ստեղծագործության ծնունդ տալու»։ Տարիներ առաջ Նունե Սարգիսյանին մաղթեցի նորանոր հաջողությեուններ որպես գրող, այսօր նույն մաղթանքներն եմ հասցեագրում իրեն ՝ որպես նկարիչ։

Ասատուր Գյուզելյան, Լոնդոն, 3 Փետրվար 2018

Մեկնաբանություն
X