Սատկող կովից մինչև «խառը կանաչու» դարաշրջան․ «Ելքի» երթը մեկ տեսանյութում

Տեղի ունեցավ «Ելք» դաշինքի «ընդդեմ թանկացումների» 2-րդ երթը։ Երթի սկզբնամասում նախ ելույթ ունեցան պատգամավորներ Արարատ Միրզոյանը, Էդմոն Մարուքյանը, Արամ սարգսյանը, Մանե Թանդիլյանն ու Արտակ Զեյնալյանը։ Արարտ Միրզոյանն իր խոսքում ևս մեկ անգամ կրկնեց Էդմոն Մարուքյանի այն խոսքը, որ Հայաստանի իշխանությունների պահվածքը այլ կերպ որակել հնարավոր չէ, քան պարզապես ցինիզմ։ Իսկ Արամ սարգսյանն էլ երկիրը համեմատեց կովի հետ, որին իշխանությունները այնքան են կթելու, որ մի օր սատկելու է։ Նիկոլ Փաշինյանն էլ նախընտրեց իր խոսքով եզրափակել երթը։ Երթուղին նույնն էր, ինչ նախորդ անգամ։

Երթի Մասնակիցները անցան Աբովյան, Ամիրյան փողոցները և Մաշտոցի պողոտայով շարժվեցին դեպքի մեկնարկի կետը՝ Շարլ Ազնավուրի հրապարակ։ Երթը ուղեկցում էին ոստիկանները, ոնորնք Ամիրյան- Մաշտոցի պողոտա խաչմերուկում նախ փորձեցին ցուցարարներին թույ չտալ փակել Մաշտոցի պողոտան՝ պատճառաբանելով, որ երթի մասնակիցների թիվը այնքան էլ շատ չէ, սակայն Փաշինյանի կոշտ արձագանքից հետո, այնուամենայնիվ բացեցին ցուցարարների ճանապարհը։ Իր եզրափակիչ խոսքում էլ Փաշինյանը ներկային ժամանակները կոչեց «խառը կանաչու» դարաշրջան․

«Պատմությունը ունեցել է տարբեր դարաշրջաններ՝ պղնձի դարաշրջան, երկաթի դարաշրջան, սա էլ «խառը կանաչու» դարաշրջանն է։ Փաշինյանը նաև նշեց, որ ամեն ինչ անելու են, որ տեղի ուենա ԱԺ արտահերթ նիստ, որտեղ քննարկվելու են թանկացումները։ ցույցի ընթացքում 3-րդ երթի մասին որևէ խոսք չեղավ։

Մեկնաբանություն
X