Փետրվարը նավթի համաշխարհային շուկայում կանցնի առանց ցնցումների. կանխատեսում

Brent տեսակի նավթի գինը համաշխարհային շուկայում իր վերջին երեք տարվա առավելագույն գնից` մեկ բարելի դիմաց $70-ից նվազել է եւ հասել $68-ի: Ինչպես գրում է investfuture.ru-ն, այս գնանկման վրա ազդել են մի քանի գործոններ` ԱՄՆ աշխատաշուկայի վիճակագրության հրապարակումը, ինչպես նաեւ ամերիկյան բորսաներում արժեթղթերի գնային դինամիկան:

Արդյոք պետք է սպասել նոր ցնցումների համաշխարհային շուկայում, որը կարտահայտվի նախ եւ առաջ շեշտակի գնանկման տեսքով:

Այս հարցի շուրջ investfuture.ru-ն զրուցել է ներդրումային խորհրդատու Վլադիմիր Կապուստյանսկու հետ:

Հիշեցնենք, որ անցած տարվա ընթացքում նավթի գինը սկսեց վստահ կերպով աճել երբ կնքվեց նավթի արդյունահանման ծավալներկ կրճատման համաձայնագիրը եւ այդ դրական դինամիկան շարունակվեց նաեւ 2018-ի ընթացքում: Միայն վերջին օրերին է նկատվել գնանկում եւ ամենայն հավանականությամբ փետրվարը կլինի առանց ցնցումների:

Ըստ մեկնաբան Կապուստյանսկու, բանն այն է, որ տեխնիկապես առաջարկն ու պահանջարկը շուկայում բալանսավորված են եւ փետրվար-մարդ ամիսների համար այս միտումը լիովին կշարունակվի: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում դեֆիցիտը կպահպանվի, ինչից կօգտվեն նավթի ամերիկյան արդյունահաողները, որոնք չեն աջակցում ՕՊԵԿ-Ռուսաստան համաձայնագրին: Արդեն հիմա նկատելի է, որամերիկյան թերթաքարային նավթի արդյունահանողները նոր հզորությունները են սկսել գործարկել եւ մեծավ մասամբ արդյունահանվող հումքի ինքնարժեքը չի գերազանցում $30-40-ը, ինչը ներկայիս գնային վիճակում էապես ավելացնում է վերջիններիս եկամտաբերությունը: Մի շարք ամերիկյան նավթագազային ընկերություններ 2017-ին ավարտելով իրենց ներդրումային ծրագրերը, նոր հզորություններ են սկսել շահագործել եւ չնայած այն բանին, որ ապագայի համար առաջարկի ծավալները կավելանան, սակայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակի համար նավթի համաշխարհային շուկայում գնային տատանումը կլինի միջինացված`$5-7սահմաններում:

Գնանկում հնարավոր է նկատվի երկրորդ եռամսյակում, սակայն երբեք չի կարող լինել այնպես, որ նավթի մեկ բարելի գինը նվազի $40-ից: Այս հարցում ազդեցություն կունենան մի շարք կարեւոր ֆակտորներ` ԱՄՆ Դաշնային պահուստային հիմնադրամի ղեկավար կազմի նիստը եւ նոր ղեկավարի առաջին մեկնաբանությունները, դոլարի ինդեքսը, ՕՊԵԿ հերթական հանդիպումը եւ այն, թե արդյոք հնարավոր կլինի պահպանել ձեռք բերված պայմանավորվածությունները, ԵՄ-ում եւ ԱՄՆ-ում սղաճի մակարդակը, ԵՄ արդյունաբերական արտադրանքի վիճակագրությունը եւ Չինաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերը: Իհարկե չպետք է մոռանալ նաեւ աշխարհաքաղաքական գործոնների, մասնավորապես` Սիրիական հակամարտության շարունակականության մասին: Ռեգիոնում ուժերի դասավորությունը կկանխորոշի, թե ով է տնօրինելու նավթային քարավանները, այսինքն, թե` ով է առաջարկի բաղադրիչում թելադրող լինելու: Այն, որ նավթի գինը չի հասնի $20-ին, դա պարզ է, քանի որ այն հարվածում է առաջին հերթին Սաուդյան Արաբիային: Այս պետության տնտեսությունը չափազանց տուժեց շեշտակի գնանկումներից եւ նման շեշտակի տատանումների անընդունելիության մասին խոսվեց դեռ երկու տարի առաջ`2016-ին: Նման երկրորդ շեշտակի անկումը կարող է առհասարակ Սաուդյան միապետության լինելիության հարցը դնել, իսկ դա արդեն կնշանակի` հարցականի տակ դնել ԱՄՆ ամենից հուսալի դաշնակիցներից մեկի գոյությունը, նշում է մեկնաբանը, հավելելով, որ տնտեսական դժվարություններն էին /2016-ի դեֆիցիտը կազմում էր 12,4%, 2017-ինը`8,6%/, որ Սաուդյան միապետությունում հայտնի կոռուպցիոն պայքարի բեմականացման պատճառ դարձան նաեւ:

investfuture.ru

Մեկնաբանություն
X