«Վիտամինի» Տիգրանը վերադարձել է

«Վիտամին ակումբի» նախկին անդամ Տիգրան Գեւորգյանն արդեն մի քանի տարի է, ինչ ընտանիքի հետ միասին ապրում է Սանկտ Պետերբուգում եւ զբաղվում է ընտանեկան բիզնեսով։ Սակայն ընկերական կապերն ու մասնագիտության հանդեպ սերն արտիստին այդպես էլ թույլ չտվեցին վերջնականապես կտվել շոու բիզնեսից։

Տիգրանը վերջին շրջանում Ռուսաստանում եւս սկսել է զբաղվել հաղորդավարությամբ։ Իսկ փետրվարի 25-ին նա մասնակցելու է Լոս Անջելեսում կայանալիք համերգին, որը նվիրված է դերասան Հրանտ Թոխատյանի 60-ամյակին։

Հումորային շոու-ծրագիրը կազմակերպել են «Դեմք շոու»-ի տղաները, մասնակցելու են նաեւ «Վիտամին ակումբի» անդամներն ու «32 ատամ»-ի Վահագն Գեւորգյանը, Վահե Բերբեյանը, Արմենչիկը եւ այլք։

Մեկնաբանություն
X