Չծխողները սեքսից հետո ի՞նչ են անում, փախլավա՞ են ուտում

Չծխողն ի՞նչ իմանա ծխողի ցավը: Ի սկզբանե չպետք է ծխեիր, բայց որ ծխել ես, ուրեմն պատվով վերջացրու, մեռնելուց առաջ էլ մի լավ քաշի ու անձայն անշնչացի:

Ես հոգուս խորքում համաձայն եմ. ծխելը լավ բան չէ, բայց երբեք ինքս ինձ չեմ արգելել, ծխող աշակերտներիս նույնիսկ նկատողություն էլ չեմ արել, երեխաներիս էլ չեմ անի: Ծխում են թո՛ղ ծխեն: Հիշում եմ, թե ոնց էին աշակերտները ծխախոտներս թռցնում, ես օրը մի տուփ էի գնում, բայց նրանց խաթր ստիպված էի արդեն երկու տուփ գնել, դե որ յոլա գնանք:

Չէ բայց իսկապես, ասեի-չասեի, միևնույնն է` ծխելու էին, ծեծեի, ծեծվելուց հետո էին ծխելու: Այդ դեպքում ինչի՞ բիչոկ ու էժանագին աղբ ծխեն, այն էլ թաքուն ու բոմժի պես պատերի տակ պպզած: Թող մարդավարի ծուխ քաշեն:

Դրա համար ենք ասում մարիխուանան օրինականացրեք: Հայաստանի ջահելների մեծ մասը նստած է խոտի վրա: Ինչ զիբիլ ասես, որ չեն քաշում: Օրինականացնենք, որ մարդավարի ծուխ քաշեն:

Վերադառնանք ծխախոտի թեմային: Ու՞ր էի հասել: Հա, չծխողն ի՞նչ իմանա ծխողի ցավը: Ծխելը արտաքին աշխարհի հետ փոխհարաբերվելու միջոց է, ծխում ես, որ դիմանաս, ծխում ես, որ մտածես, իսկ, երբ մտածում ես, նշանակում է, որ գոյություն ունես, այսինքն ծխում ես, որ գոյություն ունենաս, ծխում ես կայֆի համար, սիրունություն համար, ծխում ես հանուն դանդաղ անձնասպանության, մի խոսքով՝ ծխում ես, որովհետև ծխում ես:

Ծխում ես առավոտյան սուրճի հետ, ծխում ես հաց ուտելուց հետո, ծխում ես զուգարանում, կրկնակի ես ծխում «ղախպի տղա» տեսնելուց, իսկ «ղախպի տղերքը» ամեն քայլափոխի են: Չծխողները առողջ գյումրվա սեքսից հետո ի՞նչ են անում, փախլավա՞ են ուտում։

Չծխողն էս ամենը որտեղի՞ց իմանա:

Մեկնաբանություն
X