Փարիզ-Դավոս-Լոնդոն

Մեկը Դավոս է, մյուսը` Լոնդոն,

Իրենց գործերն են արագ դրստում,

Որ նախագահը Փարիզից գա տուն

Ու նշանակի իրենց նոր պոստում:

Մեկին` վարչապետ, մեկին` նախագահ

(Երազանք է, չէ՞, պետք է կատարվի),

Բա հո հենց այնպես չեն վեր կենա գա,

Թե Հայաստանում բան պիտի փոխվի:

Բայց ի՞նչ իմանաս, գուցե և լավն են,

Քֆուր չեն տալիս, պայծառ են դեմքով,

Եվ իրար հետ էլ սիրով կքայլեն

Սերժ Սարգսյանի հայացքի ներքո:

Հ.Գ. Երբ թեման տարիներ շարունակ, օրը 24 ժամ քննարկվում է բացառապես արձակի ժանրում, մի տեսակ անհետաքրքիր է դառնում: Կարծում եմ` ժամանակն է, որ այն ներկայացվի նաև չափածո գործերով: Ճիշտ չե՞մ ասում:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X