Հասարակություն

Սուր շնչառական հիվանդությունների աճ նկատվում է, բայց ահազանգող աճ չունենք

Շնչառական համակարգի տարաբնույթ հիվանդությունները եղանակային սահմանափակումներ չունեն: Այս տարի Կոտայքի մարզում գրանցվել է 15 թոքաբորբի եւ 26 վիրուսային շնչական վարակի դեպքեր: Այս մասին մեզ հայտեցին Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանից: Հրազդանի ԲԿ-ի փոխտնօրեն Գայանե Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հրազդանում եւ իր տարածաշրջանում շնչառական վիրուսով հիվանդությունների աճ նկատվում է, բռնկում չկա. «Սուր շնչառական հիվանդությունների աճ նկատվում է, բայց էդպիսի ահազանգող աճ չունենք, որ բռնկման ձեւով լինի: Նախարարությունից ստացել ենք հրաման, ամեն օր դպրոցներում բուժքույրերը ջերմաչափում են երեխաներին, եւ օրվա բացակաները ներկայացնում մեզ: Երկուշաբթի եղել է 146 բացակայություն, երեքշաբթի՝ 125: Մեծահասակների մոտ այդքան շատ չի դիմելիությունը, մի փոքր աճ նկատվում է մանկահասակ երեխաների մոտ»:

Քանի որ Հայաստանում քաղցկեղով հիվանդացության և մահացության դեպքերն ավելացել են փորձեցինք Հրազդանի ԲԿ-ի ուռուցքաբան Աիդա Պողոսյանից պարզել, թե ինչպիսի՞ն է պատկերը Հրազդանում: Ըստ ուռուցքաբանի Հրազդանում թոքերի քաղցկեղը իր հիվանդությամբ առաջին տեղում է. «Նախկինում շատ էին կրքագեղձի քաղցկեղով հիվանդները, հիմա ստասիստիկան փոխվել է: Շատ են թոքերի քաղցկեղով հիվանդները, կրծքագեղձի քաղցկեղը, երրորդը՝ ստամոքաղիքային տրակտի քաղցկեղն է: 2015թ.-ին Հրազդանում քաղցկեղով հիվանդներն ավելի շատ են եղել՝ 130 առաջնակի քաղցկեղով հիվանդ ենք ունեցել, եւ 90 մահ: 2016թ-ին եղել է 80 մահ, 2017թ.-ին՝ 59 մահ, իսկ առաջնակի հիվանդների թիվը եղել է 121-ը: Մեզ մոտ քաղցկեղով հիվանդությանը նվազել է»:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X