Mister X-2 (լրագրային շանսոն)

Տերդ մեռնի իրավագիտություն

Սերժ Սարգսյանը «Իսքանդեր» բերեց Հայաստան` նրան հերոսացրին, նկարը թերթերում տպեցին… Իսկ Սամվել Բաբայանն ընդամենը «Իգլա» բերեց` դատեցին տղուն:

Հրաժեշտ

Լոնդոնում պատրաստվում են ֆիլմ նկարահանել Արմեն Սարգսյանի մասին: Արդեն իսկ հայտնի է ֆիլմի վերնագիրը` «Նա գնաց մենակ»: Ֆիլմի հիմքում Ալեքսանդր Դյումայի «Կոմս Մոնտեքրիստո» վեպն է:

Հորդորակ

«Ելք»-ը իշխանություններից նամակ է ստացել հետևյալ բովանդակությամբ. «Թանկացումների դեմ լավագույն պայքարը թանկացումների դեմ չպայքարելն է: Այլ խոսքով` պետք է թուլանալ և հաճույք ստանալ, ինչպես դա անում ենք մենք և մեր ժողովուրդը»:

Հայ-վրացական մանիներ

ՀՀ մի խումբ քաղաքացիներ` քեֆները ծիրան, չեն կարողացել հատել հայ-վրացական սահմանի վրացական անցակետը: Խմբի ղեկավարը հենց անցակետում հայտարարել է. «Յախք, իշխանությունները նույնիսկ Վրաստանում են իշխանություններ»:

Mister X-2

Մեր աղբյուրների փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է եղել «Mister X-2» օպերացիայի իրականացմանը, իսկ նոր վարչապետի անունը հայտնի կդառնա ապրիլի 9-ից հետո: Երբ նկատեցինք, որ այդքանը մենք էլ գիտեինք և այժմ մեզ հետաքրքրում է, թե ինչ պահանջներ է Սերժ Սարգսյանը ներկայացնելու նոր վարչապետին, Բաղրամյան 26-ին մոտ կանգնած աղբյուրը զայրացավ. «Մի քիչ համբերեք է՞լի, չտեսա՞ք ում նախագահ նշանակեց: Ուզում եք շշկռացնեք, որ ուրիշ մարդո՞ւ վարչապետ նշանակի»:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X