Ցորենը Չիկագոյի բորսայում թանկացել է

ԱՄՆ Չիկագոյի բորսայում ցորենը թանկացել է: Այս մասին գրում է ZOL.ru-ն: Ըստ մասնագետների թանկացման պատճառները միջնորդ վաճառողների կողմից ստեղծված արհեստական խնդիրներն են, այսպես ասած` սպեկուլյացիաները, ինչն էլ իր հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱՄՆ ցորենի շուկայում թարմ վիճակագրական տվյալներ արդեն տեւական ժամանակ է չեն հրապարակվել եւ շուկայի խաղացողների մոտ որոշակի երկմտանք կա:

Գնաճ է նկատվել նաեւ Կանզաս-Սիթիի բորսայում:

Ըստ այդմ, SRW տեսակի փափուկ ցորենի մեկ տոննայի գինը մարտ ամսվա ֆյուչերսների համար աճել է $1,10եւ կազմում է 156,43 դոլար: HRW տեսակի կոշտ ցորենի մեկ տոննայի արժեքը նույն ժամանակահատվածի ֆյուչերսների համար աճել է $0,37 եւ կազմում է 157,44 $ մեկ տոննայի դիմաց: Մինեապոլիսում ընդհակառակը HRS տեսակի ցորենն էժանացել է $0,55 եւ մեկ տոննայի արժեքը կազմում է 223,03 ԱՄՆ դոլար:

Մեկնաբանություն
X