Կա խնդրի լուծման երեք տարբերակ

Իսրայելը պաշտոնապես հայտարարում է, որ 8,68 միլիոն բնակչություն ունի, որից 75,4 % -ը հրեաներ են, 20,6 % -ը պաղեստինցիներ, 4 % -ը այլ ազգեր: Սակայն իրականում Իսրայելի բնակչությունը 12,4 միլիոն է, որից ավելի քան 3,7 միլիոնը ուղղակի զրկված են քաղաքացիությունից: Դրանք այն պաղեստինցիներն են, որոնք գտնվում են այսպես կոչված պաղեստինյան ադմինիստրացիայի իրավասության ներքո: Պաղեստինյան ադմինիստրացիայի կողմից նրանց, իհարկե, բաժանվել են անձնագրեր, սական այդ անձնագրերը իրական քաղաքացիական իրավունքներով օժտել այդ մարդկանց չեն կարող, որովհետև պաղեստինյան պետությունը փաստացի գոյություն չունի և ամբողջությամբ բռնազավթված է Իսրայելի կողմից: Մարդիկ իրենց հողի վրա զրկված են քաղաքացիությունից: Իսրայելցիները պաղեստինյան պետության տարածքը նախ հայտարարեցին ավտոնոմիա՝ Իսրայելի կազմում, հետո այդ ավտոնոմիայի տարածքների մեծ մասի վրա արգելեցին պաղեստինյան ադմինիստրացիայի առանց այն էլ խիստ սահմանափակ իրավասությունը, այնուհետև սկսեցին այդ տարածքներում հրեական բնակավայրեր կառուցել ու բնակեցնել դրանք հիմնականում ֆանատիկ կրոնամոլ հրեաներով (ի դեպ հրեաների պարագայում ազգայնականությունն ու կրոնական էքստրեմիզմը համարյա նույն բանն են): Նրանք կարծում էին, որ այդպիսով, պաղեստինյան տարածքներում, նաև կկարողանան դեմոգրաֆիկ խնդիր լուծել հօգուտ հրեաների, սակայն հասկացան, որ դա անհնար է, որովհետև պաղեստինցիները արագ են բազմանում և, որ ամենակարևորն է, իրենց հողերից քիչ են արտագաղթում:

Ուրեմն ի՞նչ հանգուցալուծում պետք է ունենա պաղեստինա-իսրայելյան հակամարտությունը: Կա խնդրի լուծման 3 տարբերակ, առաջինն այն է, որ բոլոր պաղեստինցիներին տրվի Իսրայելի քաղաքացիություն, և Իսրայելը դառնա երկու ազգային համայնք ունեցող երկիր: Պաղեստինցիները համաձայն են դրան, սակայն հրեաները՝ ոչ, քանի որ նրանք, նախ և առաջ, Իսրայելը դիտարկում են որպես իրենց ազգային (բացառապես հրեական) պետություն, և երկրորդ, չտեսնված հասկանում են, որ, այդ դեպքում, շատ կարճ ժամանակահատված հետո իրենք երկրում փոքրամասնություն են դառնալու, ու, վերջ ի վերջո, այդ պետությունը կդառնա հերթական արաբական երկիր` ինչ որ փոքր հրեական համայնքով: Կա նաև խնդրի լուծման երկրորդ տարբերակը, որն առաջարկվում է աշխարհի առաջադեմ երկրների կողմից, սակայն նույնպես Իսրայելը մերժում է, խոսքը վերաբերում է Իսրայելի կողմից Պաղեստինի անկախության ճանաչմանը, որի դեպքում վերջապես կհաստատվի խաղաղություն, և որի դեպքում տարածաշրջանի բոլոր մահմեդական երկրները կպարտավորվեն ճանաչել Իսրայել պետությունն ու կառուցել այդ պետության հետ բարիդրացիական հարաբերություններ:

Իսրայելցիները, ըստ երևույթին, խնդրի լուծման երրորդ տարբերակին են հակված, դա պաղեստինցիներին ամբողջությամբ հայրենազրկելու տարբերակն է, որը Իսրայել պետության ստեղծման հենց առաջին օրից, չնայած պասիվ կերպով, սակայն փաստացի իրագործվում է: Կկարողանա՞ն իսրայելցիները հասցնել դա իր տրամաբանական ավարտին, սա է խնդիրը: Իհարկե պիտի նշենք նաև, որ այնուամենայնիվ հրեաներին Իսրայելում բնակվող որոշակի քանակությամբ պաղեստինցիներ հարկավոր են` սոցիալական սանդղակի ներքին նիշերը լրացնելու համար, քանի որ հրեաները այդ նիշերում սովորաբար չեն լինում: Հիմա Սիրիայում Եփրատ գետից արևմուտք ընկած տարածքում Իսրայելը ստեղծում է իր անվտանգության գոտին, որը պիտի բաժանվի երկու սեկտորի և վերահսկվի Ռուսաստանի և Թուրքիայի կողմից: Հետաքրքիրն այն է, որ նրանք չցանկացան, որպեսզի Սիրիայի հարավում նույնպես ստեղծվի անվտանգության սեկտոր արդեն ԱՄՆ-ի վերահսկողության ներքո, և անցյալ տարի Համբուրգում Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի պրոիսրայելյան նախագահն այդ սեկտորի վերահսկողությունը նույնպես հանձնեց Ռուսաստանին: ԱՄՆ-ին մնացին Եփրատից արևելք գտնվող քրդական շրջանները, որոնք Իսրայելի անվտանգության գոտուց դուրս են: Այս կոնտեքստում, պաղեստինցիները նույնպես մտածելու բան ունեն. մի գուցե, ոչ շատ հեռու ապագայում, նախատեսվում է իրենց զանգվածային տեղահանում ու սիրիական տարածքներում (Ռուսաստանի և Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող սեկտորներում) վերաբնակեցու՞մ։

Թորոս Ալեքսանյան

Մեկնաբանություն
X