Հիմա ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել ռուսական ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությանը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք կարեւոր եւ օրակարգային հարցերի, Հայաստանի տնտեսության ներկա վիճակին, Հայաստանի ներդրումային ծրագրերին եւ ներդրումային դաշտի ընդհանուր վիճակին, ռեգիոնալ տնտեսական ինտեգրացիոն գործընթացներին եւ այլն: ՀՀ վարչապետը մասնավորապես նշել է, որ ԵԱՏՄ անդամակցությունը էականորեն ընդլայնել է Հայաստանի տնտեսական հնարավորությունները եւ ներկայումս Հայաստանը քայլեր է ձեռնարկում հատկապես Չինաստանի, Հնդկաստանի, Սինգապուրի եւ մյուս պետությունների հետ տնտեսական կապերի խորացման եւ հնարավորությունների ուսումնասիրության ուղղությամբ: Ըստ Կարեն Կարապետյանի, հիմա ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ կատարելու համար, քանի որ հայաստանյան իշխանությունները մտադիր են անել առավելագույնը արտասահմանյան ներդրումների հարմարավետությունն ապահովելու համար: «Հայաստանն այսօր ունի զարգացող տնտեսություն, որը արձագանքում է համաշխարհային հաճախ անկանխատեսելի փոփոխություններին: 2017 թվականի համար տվյալները կհրապարակվեն ավելի ուշ բայց այս ամսված ընթացքում: Սակայն արդեն կարող եմ ասել, որ տնտեսական աճը կլինի շատ ավելին, քան ենթադրում էինք 2016-ին»,- իր խոսքում ասել է Կարեն Կարապետյանը, հավելելով, որ առավելագույնս բարենպաստ բիզնես կլիման կարող է նաեւ հարթակ դառնալ ռուսական բիզնեսի նոր նախաձեռնությունների համար` նոր շուկաներում հաստատվելու ճանապարհին:

Մեկնաբանություն
X