Ադրբեջանի զինուժը անօդաչուից ձեռքի նռնակ է նետել հայ դիրքապահների ուղղությամբ

Երեկ՝ հունվարի 20-ին, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդի կողմից՝ ականանետի արկի կիրառմամբ, անօդաչու թռչող սարք օգտագործելուց հետո ՊԲ օպերատիվ տվյալներով պարզվել է, որ նշված ուղղությանը հարակից մեկ այլ բնագծում ադրբեջանական զինուժը գործողության մեջ է դրել եւս մեկ հարվածային ԱԹՍ, բայց այս անգամ՝ ականանետի արկի փոխարեն կիրառելով սովորական բաժակի մեջ կաղապարված ձեռքի նռնակ:

«Զավեշտական է, որ շուրջ չորս միլիարդ ռազմական բյուջեի մասին անընդհատ բարձրագոչող Ադրբեջանը 21-րդ դարում օգտագործում է տնայնագործությամբ պատրաստված «ռազմատեխնիկական» միջոց, որը, դեռեւս 20-րդ դարում կիրառում էին աֆղանական մոջահեդները, իսկ ապա նաեւ՝ «Իսլամական պետության» ահաբեկիչները: Հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում ՊԲ-ն որեւէ կորուստ չի ունեցել»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հունվարի 20-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում դիմել էր հերթական սադրանքի՝ անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառելով ականանետի արկ: ՊԲ-ն որեւէ կորուստ չի ունեցել:

Մեկնաբանություն
X