Մատենադարանին լուրջ վտանգ է սպառնում

Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ Լևոն Սարգսյանն ունի մեկ մենագրություն և շուրջ երկու տասնյակ գիտական հոդվածներ։ Սա 2014 թ․ տվյալներով, որովհետև դրանից հետո տեղյակ չեմ աշխատությունների քանակը ավելացել է, թե՞ ոչ։

Ես, լինելով նրա ուսանողը, միշտ այնպիսի տպավորություն եմ ստացել, որ այդ աշխատությունների հեղինակն ինքը չէ, նրա փոխարեն գրում են, կամ էլ՝ որոշակի ձևախեղումներով Սարգսյանը վերակրկնում է գիտական տեսանկյունից արդեն վաղուց բացահայտը։ Գրեթե համոզված եմ, որ նրա հոդվածները գրում են Աստվածաբանության ֆակուլտետի գիտաշխատողները, իսկ վերջում խմբագրում է պատմական գիտությունների դոկտոր Ռաֆիկ Վարդանյանը։

Եթե կողք կողքի դնենք Վարդանյանի և Սարգսյանի հոդվածները, ապա բովանդակային տեսանկյունից դրանք գրեթե չեն տարբերվում։ Յուրքանչյուր պարբերության մեջ Սարգսյանը կրկնում է Վարդանյանի պնդումները՝ անվերապահորեն համաձայնելով դրանց հետ։

Եվ նա այսօր ընտրվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, այսինքն այդ կարևորագույն հաստատության փաստացի ղեկավարը։ Մատենադարանում աշխատել նշանակում է թաղվել անհաշվելի քանակության հնագույն ձեռագրերի մեջ, իսկ դրանից ավելի բարդ աշխատանք չկա: Պարզից էլ պարզ է, որ պարոն Սարգսյանը չի տիրապետում ոլորտին և ծանոթ չէ Մատենադարանի առանձնահատկություններին։

Մատենադարանին լուրջ վտանգ է սպառնում։

Մեկնաբանություն
X