Նոր մանրամասներ Ղազախստանում տեղի ունեցած ողբերգական միջադեպից

Հինգ մարդ կարողացել է փրկվել այսօր առավոտյան Ղազախստանում տեղի ունեցած ավտոբուսի հրդեհից, որին զոհ է գնացել հիսուներկու մարդ: Այս մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը: Ըստ հաղորդման, փրկվածներն ունեն համեմատաբար թեթեւ վնասվածքներ: Այդուհանդերձ, նրանք հոսպիտալացվել են:

Երկու վիրավորների մոտ առաջին աստիճանի ջերմային այրվածք է ախտորոշվել եւ նրանք այժմ Կալիբայի հիվանդանոցում են: Երեքը, որ Ուզբեկստանի քաղաքացիներ են, նախնական տեղեկություններում կայուն վիճակում են գտնվում: NUR.kz-ն էլ հայտնում է, որ ավտոբուսում հրդեհի հավանական պատճառը կարող է լինի ավտոբուսի էլեկտրալարերի կարճ միացումը: Նշվում է, որ առաջացած խուճապը նպաստել է, որպեսզի զոհերը լինեն այդքան շատ: Նշվում է նաեւ, որ ավտոբուսը եղել է գերբեռնված:

Մեկնաբանություն
X