Ռուսաստանը պատրաստ է խորացնելու ԱՄՆ-ի հետ գործակցությունը Սիրիայում. Անատոլի Անտոնով

Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է Սիրիայում խորացնելու գործակցությունը ԱՄՆ-ի հետ: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը:

«Ռուսաստանը պատրաստ է շարունակելու եւ խորացնելու գործակցությունը Միացյալ Նահանգների հետ Սիրիական կարգավորման հարցում` հիմքում ունենալով միջազգային-իրավական նորմերը», — հայտարարել է ռուս դեսպանը, հավելելով, որ Մոսկվան առաջիկայում ՄԱԿ ԱԽ մշտական անդամներին, որպես դիտորդներ միջսիրիական ազգային կոնգրեսին մասնակցելու համար հրավիրագրեր կուղարկի: Հիշեցնենք, որ կոնգրեսը տեղի է ունենալու ՌԴ Սոչի քաղաքում:

Մեկնաբանություն
X